Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ
Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը (ԳԷՀ) գլոբալ գործընկերություն է 183 երկրների, միջազգային հաստատությունների, ՀԿ-ների և մասնավոր հատվածի միջև, որի նպատակն է արձագանքել գլոբալ բնապահպանական խնդիրներին՝ միևնույն ժամանակ աջակցելով կայուն զարգացմանն ուղղված ազգային նախաձեռնություններին:
ԳԷՀ-ը հիմնադրվել է 1991թ.-ին և ծառայում է որպես անկախ ֆինանսական մեխանիզմ, որի նպատակն է աջակցել երկրների կողմից ստորագրված և վավերացված ստորև ներկայացվող Կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների իրականացմանը. «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա (ԿԲԿ), ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա (ՄԱԿ ԿՓՇԿ), ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիա (ՄԱԱԴՊԿ), «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոքհոլմի կոնվենցիա և «Մերկուրիի մասին» Մինամատայի կոնվենցիա: ԳԷՀ-ի առաքելությունը գլոբալ շրջակա միջավայրի պահպանությունն է՝ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման միջոցով ապահովելու գլոբալ բնապահպանական օգուտներ հետևյալ վեց կիզակետային ոլորտներում. կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, միջազգային ջրեր, հողերի դեգրադացիա, քիմիական նյութեր և թափոններ և անտառների կայուն
կառավարում (Անտառահատումների և անտառային դեգրադացիայի հետևանքով արտանետումների նվազեցում/REDD+):
Առավել մանրամասների համար այցելե՛ք https://www.thegef.org/ կայքէջ։
Բաժանորդագրվեք մեր նորություններին