COMMUNITY ACTION GLOBAL IMPACT

Նորություններ

Որոնում

Ամսաթիվ

X
alt

12.09.2023

Լոռու տարածաշրջանային քոլեջի ազդեցությունը․ հաջողված պատմություն

Վահանը Վանաձոր քաղաքից է, իր ընտանիքի միակ աշխատող ուժը։

alt

11.09.2023

Ծրագրերի կայունության գրավականը

Մոտ 14 տարի առաջ տեղադրված արևային համակարգը գործում է անխափան առայսօր։ Ո՞րն է այս կայունության բանաձևը։

alt

06.07.2023

Ջրամբարի բացումը Լեռնավանում

Հուլիսի 6-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի, գործընկեր կազմակերպությունների, համայնքի ներկայացուցիչներ մասնակցեցին Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցված ջրամբարի պաշտոնական բացմանը։

alt

22.06.2023

Հաստատվել է երեք դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երեք դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին՝ Հողերի դեգրադացիայի և Կարողությունների զարգացման կիզակետային ոլորտներում։ Հաստատված ծրագրերից մեկն ուղղված պլաստիկի թափոնների խնդրի լուծմանը՝ ընդգրկելով ոչ պլաստիկին արշավը, որը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից։

alt

07.06.2023

«Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Էկո-կաֆե» աշխատաժողովը՝ ուսուցիչների մասնակցությամբ

Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին արդիական տեղեկատվական տեխնոլոգիաներով քննարկելու հարթակի ստեղծումը միտված է դպրոցահասակների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու գործուն քայլերով այդ խնդիրներին նորարարական լուծումներ տալուն։ Ս․թ հունիսի 7-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատաժողով-քննարկում՝ «Էկո-կաֆե» խորագրով՝ «Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։

alt

10.05.2023

Կանաչ տնտեսության օրակարգը

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ քաղացիական հասարակության, գիտական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

alt

18.11.2022

Հաստատվել է հինգ դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց հինգ դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին Կենսաբազմազանության պահպանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության մեղմման կիզակետային ոլորտներում։ Հաստատված ծրագրերից մեկը ռազմավարական ծրագիր է, որն ուղղված է էներգետիկ անվտանգության և կլիմայական դիմակայունության ապահովմանը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճգնաժամից տուժած համայնքներում։

alt

08.11.2022

Զրո թափոն միջոցառումը Օհանյան կրթահամալիրում

2022թ․ նոյեմբերի 8-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, կառավարության և Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները Օհանյան կրթահամալիրում մասնակցեցին ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Այ-էս-Էս-Դի ՀԿ-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը։ Միջոցառումը ներառում էր ծառատունկ դպրոցի այգում և կոմպոստացման տեխնոլոգիայի ցուցադրում, որի նպատակն էր խթանել զրո թափոնի մշակույթն ու բարձրացնել դպրոցահասակների շրջանում կոմպոստացման կարևորության մասին հանրային իրազեկվածությունը։

alt

24.10.2022

Երիտասարդների հզորացում

ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրն աջակցել է կլիմայի փոփոխությանն երիտասարդության ներգրավմանը՝ Տավուշի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի վեց տեխնիկական քոլեջներում ցածր ածխածնային էներգիայի կրթական կենտրոնների ստեղծման միջոցով:

alt

23.09.2022

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների ներդրմանը՝ բարձրացնելու էնէրգետիկ անվտանգությունը և կլիմայական դիմակայունությունը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:

alt

20.07.2022

Կայացավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը․ կրթական մոդուլների մշակումը, թվայնացումն ու հասանելիությունը՝ օրվա քննարկման հիմնական թեմա

Սույն թվականի հուլիսի 20-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագիրը իրականացվում է Կանայք Կլիմայում և Էներգետիկայում ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։

alt

10.06.2022

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) տեղեկացնում է ԳԷՀ ՌԹԲՀ միջոցների նոր հատկացման մասին՝ Կենսաբազմազանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության թիրախային ոլորտներում դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար։ Դիմումները ընդունվում են պարբերաբար` ողջ տարվա ընթացքում, միայն գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկյա հիմնադիրներ: Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

alt

26.05.2022

Հաստատվել է երեք դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երեք դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են հետևյալ ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին․ Կայուն գյուղատնտեսություն և ձկնարդյունաբերություն, պարենային անվտանգություն և ՔՀԿ-պետություն-մասնավոր հատվածի միջև քաղաքականության և պլանավորման ոլորտում երկխոսության հարթակներ։

alt

01.12.2021

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ստացել է Էներգետիկայի գլոբալ ազգային մրցանակ ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի համար

«Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» վերնագրված ծրագիրը ստացել է աշխարհի ամենանշանավոր բնապահպանական մրցանակներից մեկը․ Էներգետիկայի գլոբալ ազգային մրցանակ 2021։ ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի (ՓԴԾ) կողմից ֆինանսավորված ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։

alt

16.07.2021

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեին անդամակցության համար Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հրավիրում է ազգային ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մասնակցելու ՓԴԾ-ի Ազգային Ղեկավար Կոմիտեի (ԱՂԿ) անդամակցության մրցույթին:

alt

06.07.2021

Հաստատվել է չորս դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երկու դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7-ում ամայնքային մակարդակով վտանգված էկոհամակարգերի և տեսակների պահպանություն, Կայուն գյուղատնտեսություն և ձկնարդյունաբերություն, պարենային անվտանգություն և Քիմիական նյութերի և թափոնների կառավարման կոալիցիաներ՝ տեղականից դեպի գլոբալ ՓԴԾ ռազմավարական նախաձեռնությանը։

alt

25.04.2021

Կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը շարունակում է իր գործողությունների կենտրոնում պահել երիտասարդների ներգրավվածությունը: 2021 թ. ապրիլի 25-ին, «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» նախաձեռնության շրջանակներում, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում 10 շահառու դպրոցների «կանաչ» ջոկատները ներկայացրեցին իրենց դպրոցների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծեր` հիմնվելով ստացված գիտելիքների և հմտությունների վրա, և մրցեցին ֆինանսական և տեխնիկական աջակցություն համար:

alt

19.11.2020

Հաստատվել է երկու դրամաշնորհային ծրագիր

Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երկու դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7-ում Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության ուղեկցող օգուտներ ՓԴԾ ռազմավարական նախաձեռնությանը։

alt

26.10.2020

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ Ցածր ածխածնային լուծումների կիրառման ընդլայնում սոցիալական խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:

alt

16.10.2020

ՄԱԶԾ-ԳԷՀ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է ԳԷՀ-ի 7-րդ գործառնական փուլի (2020-2024) մեկնարկը։ ՓԴԾ Ազգայի Ծրագրի Ռազմավարությունը, հայտի փաթեթը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի են http://www.sgp.am/am/index կայքում:

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին