Ծրագիրը նպատակ ունի լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծել Ջերմուկի խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրում բնական ռեսուրսների խելացի կառավարման ներդրման միջոցով գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով:
«Համայնքների զարգացման կայուն նորարարության կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
Կարողությունների զարգացում
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Կարգավիճակ
Ընթացքի մեջ է
«Ասա ոչ պլաստիկ տոպրակին» ծրագիրը նպատակ ունի խթանել բազմակի օգտագործման տոպրակների օգտագործումը, բարձրացնել տեղացիների իրազեկվածությունը և բացահայտել #ոչպլաստիկտոպրակին-ի ապրելակերպը խթանող ամենահաջող ուղիները և աջակցել մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների արգելմանն ուղղված կառավարության ու այլ հաստատությունների աշխատանքներին:
Ծրագրով առաջարկվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ամբողջական համակարգի կառուցում, որը բաղկացած կլինի արևային մարտկոցներով հագեցած պոմպակայանից, դեպի գյուղի վերին հատված մղող խողովակաշարից, ջրամբարի վերանորոգումից և ինքնահոս բաշխիչ ցանցից։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության սրման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքները, գյուղական տնային տնտեսությունները կրել են կորուստներ և վնասներ։ Վնասներ են հասցվել նաև էլեկտրամատակարարման, գազամատակարարման ու ոռոգման համակարգերին։
«ԱՄԻԱ» համայնքային, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
Հողերի դեգրադացիա
Դրամաշնորհի գումարը :
$40000.00
Կարգավիճակ
Ընթացքի մեջ է
Հայաստանում հողատարածքների ավելի քան 80 տոկոսը ենթարկվում է դեգրադացիայի արդյունաբերական գյուղատնտեսության, բնակավայրերի ոչ կայուն նախագծման և միջավայրի աղտոտվածության պատճառով: Սա հանգեցրել է տեղական պարենային անապահովության, պարենային ապրանքների գների բարձրացման, բնապահպանական վտանգների, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և էկոհամակարգերի կորստի:
Ծովակ բնակավայրի վարելահողերը կազմում են 645 հա, որոնցից 70%-ը չի ոռոգվում անմատչելի ջրային ռեսուրսների պատճառով: Բնակավայրի հիդրոտեխնիկական համակարգերը կառուցվել են շուրջ 60-70 տարի առաջ և չեն շահագործվել ոռոգման ենթակառուցվածքի վատթարացման պատճառով:
Կլիմայի փոփոխության և էներգետիկայի վերաբերյալ քաղաքականություններն ու ծրագրերը պետք է ունենան հավասարակշռված մոտեցում սպասվող օգուտների և ռիսկերի, կլիմայական և սոցիալական պարտավորությունների, բնական ռեսուրսների՝ հողի, ջրի, կենսաբազմազանության, անտառի կայուն օգտագործման վերաբերյալ:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
Կենսաբազմազանություն
Դրամաշնորհի գումարը :
$40000.00
Կարգավիճակ
Ընթացքի մեջ է
Սևանա լիճը պատմականորեն եղել է Գեղարքունիքի մարզի բնակչության ապրուստի հիմնական միջոցը։ Եկամտի այլընտրանքային հնարավորությունների բացակայությունը պատճառ է դարձել լճի ջրային և ձկնային ռեսուրսների անարդյունավետ և անվերահսկելի գերշահագործման, ինչը իր հերթին, գլոբալ տաքացման հետ մեկտեղ, աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա:
«Լեռնավան» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Կարգավիճակ
Ընթացքի մեջ է
Ծրագրի նպատակն է Լեռնավան և Շենավան համայնքներում ներդնել բնական ռեսուրսների խելացի կառավարում` հողերի դեգրադացիան մեղմելու, գյուղատնտեսության արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու և գյուղացիական տնտեսությունների ճկունությունը բարձրացնելու նպատակով:
«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործիքների կիրառմամբ մշակել շրջակա միջավայրի և բնապահպանական խնդիրների վերաբերյալ մատչելի և հասանելի կրթական մոդուլներ դպրոցականների համար։ ՏՀՏ գործիքները մեր օրերում կրթության, այդ թվում` ուսուցման և ուսման անբաժանելի մասն են կազմում:
«Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$30000.00
Կարգավիճակ
Ընթացքի մեջ է
Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում տնտեսության կանաչ փոխակերպման քաղաքականության ներդրման ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, ցույց տալով, թե ինչպես կանաչ և բնության վրա հիմնված լուծումները կարող են օգնել ամրապնդել երկրի տնտեսության մրցունակությունն ու ճկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով ճնշումը բնական էկոհամակարգերի վրա, պակասեցնելով աղտոտվածությունը, խթանելով սոցիալական համախմբվածությունն ու ավելացնելով սոցիալական օգուտները:
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Քիմիական նյութեր
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Կարգավիճակ
Ավարտված
«Կոմպոստի ակադեմիա» նախագծի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կոմպոստացման կարևորության մասին, ստեղծել փոքր կոմպոստացման կայաններ և տեղացիներին ներգրավել ամենօրյա գործողություններին, որոնք կարող են օգնել նվազեցնել քիմիական նյութերի արտանետումները և ստեղծել պարարտանյութ առանց քիմիական հավելումների:
Սևանա լիճը Հայաստանի և Հարավային Կովկասի ջրային ամենամեծ ավազանն է: Լճում բնակվում են 6 տեսակի ձկներ, որոնք բոլորն են անհետացման վտանգի տակ են, մինչդեռ լճի ավազանում կան ավելի քան 250 տեսակ ողնաշարավորներ (48-ը պաշտպանված են), մոտ 150 տեսակ անողնաշարավորներ և մոտ 1600 բույսեր։
Ծրագրի նպատակն է խթանել բարձրարժեք հատապտուղների մշակությունը (հապալաս, ծորենի, ազնվամորի, հաղարջ և մոշ) նորարար լուծումների կիրառման միջոցով՝ ագրոտուրիզմի զարգացման համատեքստում։
Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել Լուսաղբյուր գյուղական համայնքի կարողությունները՝ դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին, ինչպիսիք են՝ հողերի դեգրադացիան, կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել կայուն եկամուտ՝ գյուղական աղքատության դեմ պայքարի և պարենային անվտանգության խնդիրների լուծման համար:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի էներգետիկ անվտանգությունը` ընդլայնելով ցածր ածխածնային էներգետիկ լուծումների օգտագործումը: Տարածաշրջանը բնութագրվում է արևային էներգիայի մեծ ներուժով, ինչը հնարավորություն կտա ստեղծելու ցածր ածխածնային տեխնոլոգիայի տարածման համար պայմաններ՝ համայնքում և դրանից դուրս:
COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերը ամբողջ աշխարհում՝ խորացնելով առկա խոցելի կողմերը: Համաճարակի ազդեցությունն անհավասար, ավելի խիստ ազդեցություն է ունենում խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են քաղաքային և գյուղական համայնքների աղքատները, կանայք, երեխաները, հաշմանդամները և այլն: Շատ ընտանիքներ ունեն եկամուտի կորուստ, կրթության կամ սոցիալական ծառայությունների մատուցման պակաս:
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքերում գրանցված խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների և կենսաբազմազանության այլ տեսակների բնական միջավայրերի պահպանումն է, ինչպես նաև Վայոց ձորի մարզի ընտրված տարածքներում տեղի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը:
Ծրագիրը նախատեսում է համայնքներում որպես առաջնորդ հանդես եկող կանանց ներգրավումը նորարական մոտեցումներով բիզնես գործունեությանը՝ համատեղ ձեռներեցության և ազատ հասանելիության մոտեցումների միջոցով նպաստելու Հայաստանում ներառական և կայուն տնտեսական զարգացմանը:
Հայաստանի գյուղական համայնքերում տնային տնտեսությունների մեծամասնությունը որպես էներգիայի հիմնական աղբյուր օգտագործում է վառելափայտը՝ օգտագործելով ավանդական ոչ արդյունավետ ջեռուցման համակարգեր՝ փայտի վառարաններ, ինչը ավելացնում է անտառների վրա ճնշումը: