Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Նախագծի նկարագրությունը
Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում տնտեսության կանաչ փոխակերպման քաղաքականության ներդրման ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, ցույց տալով, թե ինչպես կանաչ և բնության վրա հիմնված լուծումները կարող են օգնել ամրապնդել երկրի տնտեսության մրցունակությունն ու ճկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով ճնշումը բնական էկոհամակարգերի վրա, պակասեցնելով աղտոտվածությունը, խթանելով սոցիալական համախմբվածությունն ու ավելացնելով սոցիալական օգուտները:
«Կանաչ տնտեսությունը» տնտեսագիտական համեմատաբար նոր ուղղություն է, որն ընդգծում է շրջակա միջավայրի վրա մարդու տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը և կենտրոնացած է շրջակա միջավայրի համար նվազագույն ռիսկերով կայուն զարգացում ապահովելու վրա՝ միաժամանակ շեշտադրելով մարդկային կապիտալի զարգացումը սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում:
Հայաստանի նման հարուստ կենսաբազմազանություն և խոցելի էկոհամակարգեր, ինչպես նաև փոքր տնտեսություն և զարգացման սահմանափակ ռեսուրսային հնարավորություններ ունեցող, ինչպես նաև նվազող մարդկային ռեսուրսներով երկրի համար, կանաչ տնտեսության անցում կատարելը այլևս ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն է։
Նախագծի շրջանակներում նախատեսվում է․
- աջակցել Հայաստանում կանաչ տնտեսությանը անցում կատարելու քաղաքականության ձևավորման գործընթացին՝ այդ գործընթացում համապատասխան փորձագիտական կարողությունների ներգրավման ու ջանքերի համատեղման միջոցով,
- շահագրգիռ կողմերի համար ձևավորել կանաչ երկխոսության մի հարթակ՝ հանրության իրազեկության մակարդակի բարձրացման և գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման, կանաչ տնտեսության անցման քաղաքականության և պետական ծրագրերի բազմակողմանի քննարկումների հնարավորության ստեղծման, ՀՀ-ում տնտեսության կանաչ փոխակերպման օրակարգի ձևավորման ու դրա ներդրման գործիքների և մեխանիզմների շուրջ քննարկումների, արդյունավետ հանրային մասնակցության և երկխոսության խթանման միջոցով։
Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպումը և անցումը տնտեսական փոխհարաբերությունների նոր համակարգի պահանջում է ինչպես քաղաքական կամք և հաստատակամություն, այնպես էլ լայն շրջանակի մեծ փորձագիտական ներուժ ու կարողություններ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցություն, որոշումների կայացման մեխանիզմների փոխհամաձայնեցում, մասնակցություն և ներգրավում, ջանքերի համատեղում, և այլն։
Այդ նպատակով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել «Կանաչ երկխոսության հարթակ», որը շահագրգիռ կողմերի իրազեկման և ներգրավման մեխանիզմ է։ Այն կանաչ տնտեսության սկզբունքները ներկայացնելու, փորձագիտական հանրույթի և հանրության լայն մասնակցությունը խթանելու միջոցով նպատակ ունի խրախուսել ստեղծարար մոտեցումը, զարգացման նորարարական գաղափարներ ստեղծելու և կանաչ տնտեսության համաշխարհային գիտելիքի պաշարից արդյունավետ օգտվելու համար։
Կանաչ հարթակը կծառայի որպես քաղաքական և տեխնիկական քննարկումների, խորհրդատվությունների և կարծիքների փոխանակման հանրային լայն երկխոսության միջավայր, որի գործունեությունը միտված կլինի Հայաստանում ակնկալվող տնտեսության կանաչ փոխակերպման հայեցակարգային փաստաթղթերի մշակման գործընթացների վերաբերյալ շահագրգիռ կողմերի համակողմանի իրազեկմանն ու մասնակցության խթանմանը։
Նախագծի արդյունքները
Մշակվել է «Հայաստանում կանաչ տնտեսության ռազմավարության» նախագիծը, քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, բերվել է վերջնական տեսքի և ներկայացվել է ՀՀ կառավարությանը,
Ձևավորվել է Հայաստանում կանաչ տնտեսության առաջմղման հանրային երկխոսության ազգային հարթակ, որը խթանում է պետական կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև քննարկումները և համագործակցությունը,
Բարձրացվել են պետական, մարզային, համայնքային, գործարար, կրթական կառույցների և ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների մակարդակը տնտեսության կանաչ փոխակերպման և կենսակայուն զարգացման ոլորտներում, և կանաչ տնտեսության վերաբերյալ ստեղծվել են հայալեզու տեղեկատվական նյութեր։
Նախագծի նկարագրությունը
Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանում տնտեսության կանաչ փոխակերպման քաղաքականության ներդրման ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, ցույց տալով, թե ինչպես կանաչ և բնության վրա հիմնված լուծումները կարող են օգնել ամրապնդել երկրի տնտեսության մրցունակությունն ու ճկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով ճնշումը բնական էկոհամակարգերի վրա, պակասեցնելով աղտոտվածությունը, խթանելով սոցիալական համախմբվածությունն ու ավելացնելով սոցիալական օգուտները:
«Կանաչ տնտեսությունը» տնտեսագիտական համեմատաբար նոր ուղղություն է, որն ընդգծում է շրջակա միջավայրի վրա մարդու տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը և կենտրոնացած է շրջակա միջավայրի համար նվազագույն ռիսկերով կայուն զարգացում ապահովելու վրա՝ միաժամանակ շեշտադրելով մարդկային կապիտալի զարգացումը սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում:
Հայաստանի նման հարուստ կենսաբազմազանություն և խոցելի էկոհամակարգեր, ինչպես նաև փոքր տնտեսություն և զարգացման սահմանափակ ռեսուրսային հնարավորություններ ունեցող, ինչպես նաև նվազող մարդկային ռեսուրսներով երկրի համար, կանաչ տնտեսության անցում կատարելը այլևս ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն է։
Նախագծի շրջանակներում նախատեսվում է․
- աջակցել Հայաստանում կանաչ տնտեսությանը անցում կատարելու քաղաքականության ձևավորման գործընթացին՝ այդ գործընթացում համապատասխան փորձագիտական կարողությունների ներգրավման ու ջանքերի համատեղման միջոցով,
- շահագրգիռ կողմերի համար ձևավորել կանաչ երկխոսության մի հարթակ՝ հանրության իրազեկության մակարդակի բարձրացման և գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման, կանաչ տնտեսության անցման քաղաքականության և պետական ծրագրերի բազմակողմանի քննարկումների հնարավորության ստեղծման, ՀՀ-ում տնտեսության կանաչ փոխակերպման օրակարգի ձևավորման ու դրա ներդրման գործիքների և մեխանիզմների շուրջ քննարկումների, արդյունավետ հանրային մասնակցության և երկխոսության խթանման միջոցով։
Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպումը և անցումը տնտեսական փոխհարաբերությունների նոր համակարգի պահանջում է ինչպես քաղաքական կամք և հաստատակամություն, այնպես էլ լայն շրջանակի մեծ փորձագիտական ներուժ ու կարողություններ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցություն, որոշումների կայացման մեխանիզմների փոխհամաձայնեցում, մասնակցություն և ներգրավում, ջանքերի համատեղում, և այլն։
Այդ նպատակով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել «Կանաչ երկխոսության հարթակ», որը շահագրգիռ կողմերի իրազեկման և ներգրավման մեխանիզմ է։ Այն կանաչ տնտեսության սկզբունքները ներկայացնելու, փորձագիտական հանրույթի և հանրության լայն մասնակցությունը խթանելու միջոցով նպատակ ունի խրախուսել ստեղծարար մոտեցումը, զարգացման նորարարական գաղափարներ ստեղծելու և կանաչ տնտեսության համաշխարհային գիտելիքի պաշարից արդյունավետ օգտվելու համար։
Կանաչ հարթակը կծառայի որպես քաղաքական և տեխնիկական քննարկումների, խորհրդատվությունների և կարծիքների փոխանակման հանրային լայն երկխոսության միջավայր, որի գործունեությունը միտված կլինի Հայաստանում ակնկալվող տնտեսության կանաչ փոխակերպման հայեցակարգային փաստաթղթերի մշակման գործընթացների վերաբերյալ շահագրգիռ կողմերի համակողմանի իրազեկմանն ու մասնակցության խթանմանը։
Նախագծի արդյունքները
Բաժանորդագրվեք մեր նորություններին