COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • «Կանաչ գիրք» էկոկրթությունը տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործիքների կիրառմամբ

«Կանաչ գիրք» էկոկրթությունը տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործիքների կիրառմամբ

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կարողությունների զարգացում
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$20000.00
Հովանավորի գումար:
$15987.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Նախագծի նկարագրությունը

«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործիքների կիրառմամբ մշակել շրջակա միջավայրի և բնապահպանական խնդիրների վերաբերյալ մատչելի և հասանելի կրթական մոդուլներ դպրոցականների համար։ ՏՀՏ գործիքները մեր օրերում կրթության, այդ թվում` ուսուցման և ուսման անբաժանելի մասն են կազմում:

Ստեղծված աշխատանքային խումբը, որը բաղկացած է համապատասխան փորձագետներից և ուսուցիչներից, կձևավորի մոդուլներ՝ ընդգրկելով երկրագիտության հիմունքներից մինչև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության լուծումներ և տեխնոլոգիաներ:

Առցանց հարթակում ստեղծված ՏՀՏ մուլտիմեդիա գործիքները կօգտագործվեն հաղորդակցվելու  և բնապահպանական մոդուլները ուսուցիչների, դպրոցականների և այլ շահագրգիռ կողմերի հետ կապելու, և այն նույնիսկ հեռավոր գյուղերում հասանելի դարձնելու համար: Դասընթացն ավարտելուց և ցանկացած ծավալի բնապահպանական ծրագիր իրականացնելուց հետո մասնակիցներին կտրվեն «Կանաչ հերոս» սերտիֆիկատներ:

Նախագծի արդյունքները

Նախագիծը կտա հետևյալ արդյունքները.

«Կանաչ գիրք» կրթական մոդուլներ,

  • թվայնացված կրթական մոդուլներ ՝ Էլեկտրոնային «Կանաչ գիրք», որը հասանելի կլինի ընտրված հասանելի կրթական հարթակներում և մեդիա ալիքներում,
  • «Կանաչ հերոս» սերտիֆիկատներ՝ մոդուլների հաջող իրականացման և բնապահպանական գործողությունների զեկույցների ներկայացման համար,
  • շուրջ 3000 անմիջական շահառուներ (որից՝ 1600 կին,  1400 տղամարդ),
  • կներգրավվեն շուրջ 30 հասարակական  և շուրջ 1400 համայնքային կազմակերպություններ (մասնավորապես դպրոցներ)՝ երաշխավորելով, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզից կընդգրկվի  երիտասարդական կազմակերպություն:

Ծրագրի ազդեցությունը կչափվի արդյունավետության հետևյալ հիմնական ցուցանիշներով

Այս նախագիծը նախատեսում է ավելի մեծ ազդեցություն ունենալ, և հետևյալ գործողությունները կհանգեցնեն նախագծի հաջողությանը.

  • կազմակերպված 5 փորձագիտական խումբ, մշակված մոդուլներ,
  • ուսուցիչների և փորձագետների համար երկօրյա սեմինար,
  • փորձարկված մոդուլներ առնվազն 1 դպրոցում,
  • ՏՀՏ համապատասխան գործիքներում թեմաների ներկայացման համար մշակված մեթոդաբանություն և սցենար,
  • հաստատված և  երաշխավորված ուսումնական նյութեր,
  • ստեղծված կրթական հարթակ/կայքէջ, որը հասանելի է պատասխանատու կառույցների կայքէջերից` «կանաչ» կոճակի տեղադրմամբ,
  • տեսա- և ձայնային կրթական նյութեր  YouTube-ի և Soundcloud-ի համար,
  • «Կանաչ հերոս»  սերտիֆիկատի ձևաչափի մշակում, կանոնների ստեղծում և սերտիֆիկատի տրամադրման գործընթացի ավտոմատացում: 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Kick-off meeting 2.jpg
Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով
Կարողությունների զարգացում
Traning organized in Alaverdi.jpg
Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի բարձրացումը բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրների լուծման գործում
Կարողությունների զարգացում
648498193253e.webp
ԳԷՀ-6 փուլի համար ՓԴԾ Ազգային ռազմավարական շրջանակի և առաջնային լանդշաֆտի գնահատման մշակում
Կարողությունների զարգացում
EPAC final conference_3.jpg
Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքի մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով
Կարողությունների զարգացում
Round table on water.jpg
«Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում կառավարական կառույցների ու ոչ-կառավարական հատվածի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծում Հայաստանում
Կարողությունների զարգացում
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին