Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Նախագծի նկարագրությունը
Կլիմայի փոփոխության և էներգետիկայի վերաբերյալ քաղաքականություններն ու ծրագրերը պետք է ունենան հավասարակշռված մոտեցում սպասվող օգուտների և ռիսկերի, կլիմայական և սոցիալական պարտավորությունների, բնական ռեսուրսների՝ հողի, ջրի, կենսաբազմազանության, անտառի կայուն օգտագործման վերաբերյալ: Անհրաժեշտ է դիտարկել համայնքի և բնակչության կարիքները, ներդնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթ: Բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետական մարմինները, մասնավոր սեկտորը, ազդակիր համայնքները, ՀԿ-ները պետք է ունենան ակտիվ ներգրավվածություն այս գործընթացում: Արդյունքում, նոր սոցիալ-բնապահպանական պատասխանատու գործելաոճի մշակույթ կներդրվի կլիմայի փոփոխության և էներգետիկայի վերաբերյալ քաղաքականություններում ու ծրագրերում:
Այս խնդիրը լուծելու համար Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության վերաբերյալ քաղաքականություններում սոցիալական և էկոլոգիական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրմանը պետական մարմինների, 4 ազդակիր համայնքների (Լոռու մարզի Փամբակ, Վայոց ձորի մարզի Եղեգիս, Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան), քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով: Դրա հիման վրա կմշակվի առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն:
Նախագծի արդյունքները
Նախագիծն ունենալու է հետևյալ արդյունքները.
Կլիմայի և էներգետիկայի ծրագրերի արդյունավետության և օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի վերլուծության հիման վրա թիրախ համայնքների բնակչության 50%-ը բարձրացրել է իր գիտելիքները էներգետիկայի և կլիմայի քաղաքականությունների վերաբերյալ:
Մշակվել և ՀՀ կառավարությանն են ներկայացվել վերականգնվող էներգետիկայի և կլիմայի քաղաքականություններում սոցիալ-բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ առաջարկություններ:
15 սոցիալական խումբ և 20 ԶԼՄ ներկայացուցիչներ մեդիա արշավների միջոցով նպաստել են հասարակական կարծիքի ձևավորմանը էներգետիկայի և կլիմայի քաղաքականություններում սոցիալ-բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրմանը:
Բաժանորդագրվեք մեր նորություններին