COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ Ցածր ածխածնային լուծումների կիրառման ընդլայնում սոցիալական խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում
...

ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ Ցածր ածխածնային լուծումների կիրառման ընդլայնում սոցիալական խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում

26.10.2020

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի հատուկ հրավեր՝ ուղղված կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը սոցիալական բարձր խոցելիություն ունեցող համայնքներում:

Նախապատմություն 

COVID-19 համաճարակն ամբողջ աշխարհում խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերը և խորացրել առկա խոցելիությունը: Համաճարակի ազդեցությունն անհավասար և առավել խիստ է անդրադառնում խոցելի խմբերի վրա՝ քաղաքաներում և գյուղերում ապրող աղքատների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց վրա: Շատ ընտանիքներում առկա է եկամուտի կորուստ, կրթության խափանում կամ սոցիալական ծառայությունների մատչելիության խաթարում:

Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային սեզոնը, որը կմեծացնի պահանջվող էներգիայի բավարարման բեռը և կավելացնի կոմունալ ծախսերը Հայաստանի համայնքներում: Ջեռուցումը, տաք ջրամատակարարումը, բավարար սանիտարական պայմանները և հիգիենայի բարելավումը առաջիկա (ցուրտ) ամիսներին կենսական նշանակություն կունենան տարբեր համայնքներում բնակվող սոցիալապես անապահով բնակչության համար, որոնք ունեն սահմանափակ կարողություններ` օգտագործելու կանաչ էներգիայի աղբյուրները: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի / վճարների ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի աճող պահանջարկի աճին, ինչը կարող է բացասաբար ազդել հատկապես անտառների հարակից համայնքների վրա: 

Ծրագրի նպատակներ

Հայտերի այս հրավերը նպատակ ունի աջակցելու ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությանը` նվազեցնելու էներգիայի աճող պահանջարկը ցածր ածխածնային տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում: Ակնկալվում է, որ ծրագրում հիմնականում կներառվեն հանրային շենքերը, ներառյալ՝ դպրոցները, մանկապարտեզները, հանրակացարանները և այլն՝ նպատակ ունենալով ապահովել երկարաժամկետ ազդեցություն: Դա մեծապես կնպաստի սոցիալ-տնտեսական օգուտների ավելացմանը, վառելափայտի օգտագործման կրճատմանը, կենսապայմանների բարելավմանը և վերականգնվող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:

Նախագծերի համապատասխանելիության չափանիշներ

  • Առաջարկվող նախագծերը պետք է լինեն համարձակ, նորարարական և վերափոխող, ինչպես նաև ունենան կրկնօրինակման և ընդլայնման ներուժ,
  • Նախագծերը պետք է ներկայացնեն ցածր ածխածնային էներգիայի ազդեցիկ և նորարարական լուծումներ, որոնք հետագայում կիրականացվեն տեղական մակարդակից դուրս,
  • Նախագծերը պետք է հաշվի առնեն այն համայնքները, որտեղ հանրային շենքերը լայնորեն օգտագործվում են տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնանան այն համայնքների վրա, որտեղ կան մեծ թվով կանանց կողմից գլխավորվող տնային տնտեսություններ:
  • Նախագծերը պետք է ապահովեն ավելի մեծ ազդեցություն և կապ ստեղծեն իրականացված գործողությունների և գլոբալ բնապահպանական օգուտների միջև `աջակցելով ավելի լայն աշխարհագրական ծածկույթին,
  • Ծրագրերը պետք է արդյունավետ օգտագործել տեղական համայնքների ստեղծված կարողությունները` հաջող տեխնոլոգիաների և մոտեցումների կրկնօրինակման համար,
  • Հաջողված նախագծերը պետք է ունենան սոցիալական ներառման ուժեղ բաղադրիչ՝ ներառյալ գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը,
  • Խրախուսվում է ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ և գործընկերություններ ավելի մեծ ցանցերի հետ (ներառյալ՝ համաֆինանսավորում միջազգային հիմնադրամներից, ՀԿ-ներից և մասնավոր հատվածից):

Նախագծերի ընտրության գործընթացը և հետագա իրականացումը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին։ Ընտրված դրամաշնորհառու ՀԿ-ը պետք է խորհրդակցի Փոքր դրամաշնորհների ծրագրի հետ շահառու համայնքների վերջնական ցուցակի վերաբերյալ: Հայտ կարող են ներկայացնել գրանցված ազգային ՀԿ-ներ։  

Բյուջե

Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի, ռազմավարական դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 150,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Հաղթող կազմակերպությանը կառաջարկվի ներկայացնել «կոշտ» և «փափուկ» միջամտությունների համադրություն, որտեղ դրամաշնորհի հիմնական միջոցները կտրամադրվեն ներդրումներ կատարելու գնումների, շինարարական նյութերի, սարքավորումների, տեխնիկական փորձագիտության և այլնի համար, և ոչ ավել քան 10 տոկոս՝ ծրագրի առաջընթացը խթանելու համար՝ կազմակերպչական կարողությունների զարգացման, դասընթացների և մոնիտորինգի միջոցով:

Տևողությունը

Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը` ելնելով նախագծի բնույթից:

Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ՓԴԾ հայաստանյան ծրագրի գրասենյակ ներկայացնել ծրագրի հայեցակարգ նախնական գնահատման համար:

Հաշվի առնելով COVID-19-ով կապված իրավիճակն երկրում, խնդրի հրատապությունը և ֆինանսական միջոցների սղությունը, ԳԷՀ ՓԴԾ-ը կապ կհաստատի միայն ընտրված ծրագրերի հետ։

Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ գրասենյակ՝ [email protected] հասցեով:

Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 6-ը: 

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին