COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
...

Տեղի ունեցավ ՓԴԾ ծրագրի բացումը

19.06.2025

Ս․թ․ հունիսի 19-ին ԵՄ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերները այցելել էին Սյունիքի մարզի Տեղ բնակավայր՝ մասնակցելու ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ֆինանսավորված և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացված «Ոռոգում՝ հանուն դիմակայունության» ծրագրի պաշտոնական բացմանը։ Ծրագրի շրջանակում մասնավորապես վերանորոգվել և արդիականացվել է Տեղ բնակավայրի ոռոգման համակարգը, որը ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի, Լիտվայի դեսպանատան և ՄԱԶԾ-ի գործընկերության արդյունք է ։

ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի, դիմակայունության ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը իր խոսքում ընդգծեց, որ այս համակարգը հնարավորություն կտա ոռոգել առնվազն 300 հեկտար հողատարածք՝ կանխարգելելով հողերի դեգրադացիան և ապահովելով հողի երկարաժամկետ արտադրողականությունը։ Եվ ամենակարևորը, որ այն ուղղակիորեն աջակցում է շուրջ 200 տնային տնտեսությունների, ներառյալ՝ 20 փախստական ընտանիքների, որոնք բնակություն են հաստատել այս համայնքում՝ հնարավորություն տալով նրանց բարելավել իրենց կենսապայմանները և բարձրացնել պարենային անվտանգությունը։

Ծրագիրը հանդիսանում է համայնք-պետություն-միջազգային դոնոր կազմակերպություն սիներգիկ նախաձեռնության ինքնատիպ մի օրինակ, որը կարելի է կրկնօրինակել և ընդլայնել այլ համայնքներում ևս։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին