Հաստատվել է երեք դրամաշնորհային ծրագիր
Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց երեք դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են հետևյալ ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին․ Կայուն գյուղատնտեսություն և ձկնարդյունաբերություն, պարենային անվտանգություն և ՔՀԿ-պետություն-մասնավոր հատվածի միջև քաղաքականության և պլանավորման ոլորտում երկխոսության հարթակներ։
ԳԷՀ ՓԴԾ-ն տրամադրում է փոքրածավալ դրամաշնորհներ համայնքային և ոչ կառավարական կազմակերպություններին` իրականացնելու ծրագրեր, որոնք համահունչ են ԳԷՀ ռազմավարական առաջնայնություններին: ՓԴԾ համապարփակ աջակցությունը ուղղված է կարևորագույն գլոբալ բնապահպանական խնդրների լուծմանը ԳԷՀ հետևյալ ոլորտներում. կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխության մեղմում, հողերի դեգրադացիա, միջազգային ջրերի դեգրադացիա և վտանգավոր քիմիական նյութերի` ներառյալ ԿՕԱ-ների օգտագործում ու հեռացում: Անդրադառնալով այս խնդիրներին՝ ՓԴԾ-ն փորձում է իրականացնել աղքատության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ:
Բաժանորդագրվեք մեր նորություններին