ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ
Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) տեղեկացնում է ԳԷՀ ՌԹԲՀ միջոցների նոր հատկացման մասին՝ Կենսաբազմազանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության թիրախային ոլորտներում դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար։ Դիմումները ընդունվում են պարբերաբար` ողջ տարվա ընթացքում, միայն գրանցված ազգային ՀԿ-ներից, որոնք չունեն օտարերկյա հիմնադիրներ: Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
ՓԴԾ Ազգային ծրագրի ռազմավարությունը, հայտի փաթեթը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի են հետևյալ հղումով:
Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը, հայտատուներին խորհուրդ է տրվում Ազգային համակարգողին ներկայացնել ծրագրի գաղափարի ամփոփ նկարագիրը (1-2 էջ)՝ նախնական տեխնիկական գնահատման համար: Դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով՝ Ազգային համակարգողի էլեկտրոնային փոստին (svetlana.harutyunyan@undp.org ):
Նշում. ԳԷՀ ՓԴԾ-ի այլ թիրախային ոլորտներին առնչվող ծրագրային գաղափարներն ընդունվում են ողջ տարվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության համար դիմել.
Սվետլանա Հարությունյան, Հայաստանում ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագրի Ազգային համակարգող
Հեռ.: (+374 60) 530000 (հվ. 117); էլ. փոստ: svetlana.harutyunyan@undp.org
Մարինե Սարգսյան, Հայաստանում ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների Ծրագրի օգնական
Հեռ.: (+374 60) 530000 (հվ. 187); էլ. փոստ: marine.sargsyan@undp.org
Բաժանորդագրվեք մեր նորություններին
Մարինե Սարգսյան
Ծրագրի օգնական
Պ. Ադամյան 14, Երևան 0010
Հեռ.` (+374 60) 530000 (հվ. 187)
Էլ. փոստ: marine.sargsyan@undp.org
Սվետլանա Հարությունյան
Ազգային համակարգող
Պ. Ադամյան 14, Երևան 0010
Հեռ․՝ (+374 60) 530000 (հվ․117)
Էլ. փոստ: svetlana.harutyunyan@undp.org