ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ- Հայաստանում ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեին անդամակցության համար
Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հրավիրում է ազգային ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մասնակցելու ՓԴԾ-ի Ազգային Ղեկավար Կոմիտեի (ԱՂԿ) անդամակցության մրցույթին:
ԱՂԿ-ն ՓԴԾ-ի կարևորագույն բաղադրիչն է և ապահովում է Ազգային ծրագրի առավել իրական աջակցությունը և հսկողությունը։ ԱՂԿ-ն, որպես կանոն, ներառում է ազգային ՀԿ-ների, համայնքային կազմակերպությունների, կառավարության, գիտական հաստատությունների, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի կամավոր ներկայացուցիչներ, որտեղ գերակշիռ մաս են կազմում ոչ կառավարական հատվածը ներկայացնող անդամները:
ԱՂԿ-ն ընդհանուր առմամբ առաջնորդում և ուղղորդում է Ազգային ծրագրի մշակումը, պարբերական վերանայումը և ռազմավարության իրականացումը, ինչպես նաև երկրի առանձնահատկությունների համապատասխանեցումը ԳԷՀ-ի գլոբալ քաղաքականությանն ու չափանիշներին: ԱՂԿ-ն իրականացնում է Ծրագրի գործունեության մոնիթորինգն ու առաջընթացի գնահատումը և նպաստում է Հայաստանում Ծրագրի կայունության մեխանիզմների կայացմանը: ԱՂԿ-ն պատասխանատու է նախագծերի ընտրության և հաստատման, ինչպես նաև դրանց տեխնիկական և բովանդակային որակի ապահովման և մոնիթորինգի համար:
ԱՂԿ-ին անդամակցումը կամավոր հասարակական հիմունքներով է` ԱՌԱՆՑ ֆինանսական փոխհատուցման:
ԱՂԿ անդամները ՉԵՆ ԿԱՐՈՂ շահույթ ստանալ ՓԴԾ-ի դրամաշնորհներից:
Որակավորումներ.
ԱՂԿ տեխնիկական առաջադրանքին կարելի է ծանոթանալ այստեղ։
ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի նկարագրություն
ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյի Համաշխարհային գագաթաժողովի արդյունքում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԷՀ-ի կողմից որպես կորպորատիվ ծրագիր և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից ԳԷՀ-ի գործընկերության անունից, իսկ գործադրումը հանձնարարված է ՄԱԿ-ի Ծրագրերի Ծառայությունների Գրանսենյակին: ՓԴԾ-ի նպատակն է համայնքային մոտեցումների միջոցով ապահովել գլոբալ բնապահպանական օգուտներ ԳԷՀ-ի կիզակետային ոլորտներում՝ կենսաբազմազանության պահպանություն, կլիմայի փոփոխության մեղմում, միջազգային ջրերի պահպանություն, հողերի դեգրադացիայի կանխարգելում և վտանգավոր քիմիական նյութերի վերացում՝ համայնքային մոտեցումների միջոցով: ԳԷՀ-ի ՓԴԾ-ն խարսխված է այն համոզմունքի վրա, որ գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների հասցեագրման լավագույն տարբերակը տեղի բնակչության ներգրավվածությունն է և համայնքի ուղղակի օգուտների և պատկանելիության ապահովումը:
ԳԷՀ-ի ՓԴԾ-ն մեծապես ապակենտրոնացված է և իրականացվում է ժողովրդավարական, թափանցիկ և երկրի կարիքների վրա հիմնված եղանակով, իսկ համակարգման պատասխանատուն Ազգային համակարգողն է: ԳԷՀ-ի ՓԴԾ-ի դրամաշնորհները հատկացվում են Ազգային ղեկավար կոմիտեի որոշումների հիման վրա՝ ուղղորդվելով Ազգային ծրագրի ռազմավարության դրույթներով և երկրի ազգային բնապահպանական և զարգացման առաջնահերթություններով։
ԳԷՀ-ի և ՓԴԾ-ի Ազգային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելել www.thegef.org, www.sgp.undp.org կամ www.sgp.am.
Բոլոր շահագրգիռ թեկնածուները կարող են ուղարկել հայտերը Սվետլանա Հարությունյանին` ԳԷՀ-ի ՓԴԾ-ի Ազգային համակարգողին, հետևյալ էլ. փոստով` [email protected] ՝ ուղարկելով կրկնօրինակը նաև Հովհաննես Ղազարյանին` ՄԱԶԾ Կլիմայի, բնապահպանության և դիմակայունության ծրագրերի համակարգողին հետևյալ էլ. փոստով` [email protected]:
Լիարժեք հայտը պետք է ներառի`
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թ. հոկտեմբերի 15-ը:
Բաժանորդագրվեք մեր նորություններին