COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • «Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Էկո-կաֆե» աշխատաժողովը՝ ուսուցիչների մասնակցությամբ
...

«Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Էկո-կաֆե» աշխատաժողովը՝ ուսուցիչների մասնակցությամբ

07.06.2023

Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին արդիական տեղեկատվական տեխնոլոգիաներով քննարկելու հարթակի ստեղծումը միտված է դպրոցահասակների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու գործուն քայլերով այդ խնդիրներին նորարարական լուծումներ տալուն։ Ս․թ հունիսի 7-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատաժողով-քննարկում՝ «Էկո-կաֆե» խորագրով՝ «Կանաչ գիրք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։ 

 Աշխատաժողովի
ընթացքում բնագիտական առարկաների ուսուցիչները հնարավորություն ունեցան լսել տարբեր
դպրոցներից իրենց գործընկերների կարծիքները թվային էկոկրթության մասին, փոխանակել փորձն
ու գիտելիքը և ներկայացնել իրենց առաջադրված
բնապահպանական թեմաներն ու լուծումները։  

Միջոցառման
ավարտին ուսուցիչները պարգևատրվեցին ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի մասնակցության
վկայագրերով։ Ուսուցիչներից ոմանք նշեցին, որ «Էկո-կաֆե»-ի գաղափարը կարող է կիրառվել
նաև դպրոցներում աշակերտների մոտ բնապահպանական
հարցերի շուրջ ակտիվ քննարկում խթանելու նպատակով։ 

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին