«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ստացել է Էներգետիկայի գլոբալ ազգային մրցանակ ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի համար
«Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» վերնագրված ծրագիրը ստացել է աշխարհի ամենանշանավոր բնապահպանական մրցանակներից մեկը․ Էներգետիկայի գլոբալ ազգային մրցանակ 2021։ ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի (ՓԴԾ) կողմից ֆինանսավորված ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։
Էլեկտրամոբիլների (ԷՄ) համար լիցքավորման կայաններ տեղադրելու գաղափարը նախաձեռնվել է ԷՀԳ հիմնադրամի կողմից դեռևս 2018 թվականին՝ նպատակ ունենալով խթանելու էլեկտրամոբիլների ներկրումը Հայաստան, ինչն իր հերթին կնպաստի ածխաթթու գազի արտանետումներն ու այսպիսով՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ ՀԿ-ի հետազոտության արդյունքների համաձայն՝ շատ վարորդներ պատրաստակամ են եղել ներկրելու էլեկտրամոբիլներ, սակայն ենթակառուցվածքների բացակայությունն ու ներմուծման հարկերը խոչընդոտ և լրացուցիչ բարդություն են հանդիսացել, քանի որ Հայաստանում չեն եղել լիցքավորման կայաններ, և ներմուծողները ստիպված են եղել վճարել և՛ մաքսատուրքեր, և՛ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)։ ԷՄ վարորդների կամ ԷՄ-ին անցում կատարել ցանկացող վարորդների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելու նպատակով ԷՀԳ հիմնադրամը դիմել է ՓԴԾ-ին ֆինանսավորում ստանալու համար։ Արդյունքում Հիմնադրամը հաջողեց ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը՝ Հայաստանի 10 մարզերում տեղադրելով 25 լիցքավորման կայաններ նախապես պլանավորված 23-ի փոխարեն։ Գործող լիցքավորման կայանների ցանցի շնորհիվ ներմուծված ԷՄ-ների թիվն աճել է՝ 2018թ․ ծրագրի մեկնարկին եղած 30-ից հասնելով 1500-ի 2021 թվականի դրությամբ։ Այս ամենը հնարավոր է դարձել նաև Կառավարության՝ ԷՄ-ներին ԱԱՀ-ից ու մաքսատուրքերից ազատելու որոշմամբ, որն ակտիվ լոբբի է արվել ծրագրի կողմից, ինչպես նաև էլեկտրամոբիլների թվի աճը քաջալերող այլ պետական խթանների/ընթացակարգերի շնորհիվ։ Հաշվի առնելով, որ հանրային իրազեկման բարձրացումը կարևոր որոշում է եղել՝ իրականացվել են ակտիվ մարքեթինգային քայլեր սոցիալական հարթակներում (Facebook և Instagram), որի արդյունքում ամսական միջինում մոտ 1500 մարդ է հասանելիություն ունեցել, ինչպես նաև ապահովվել է մասնակցությունը տարբեր խոշորամասշտաբ միջոցառումներին (Seaside Startup Summit 2019, World Congress on Information Technology 2019, և այլն)։ Որպես տեխնոլոգիական լուծում՝ մշակվել է ԷՄ-ների համար նախատեսված բջջային հավելված, որով թույլատրվել է ստանալ օգտագործողի կողմից ընտրված լիցքավորիչի տեղանքը՝ հավաքելով վիճակագրություն, գրանցելով խնդիրներ և այլն։
Իր ամեն բնապահպանական անմիջական և հեռակա ազդեցությունների հետ մեկտեղ ծրագիրն ունի նաև սոցիալ-տնտեսական ազդեցություն, քանի որ յուրաքանչյուր մեքենայի համար վարորդներն այժմ կարող են խնայել տարեկան մինչև 1,000 ԱՄՆ դոլար գումար։ Ի վերջո, ծրագիրը ստացել է գլոբալ ճանաչում իր բնապահպանական նախաձեռնության և հաջող իրականացման համար։
Բաժանորդագրվեք մեր նորություններին