COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
...

Զրո թափոն միջոցառումը Օհանյան կրթահամալիրում

08.11.2022

2022թ․ նոյեմբերի 8-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, կառավարության և Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները Օհանյան կրթահամալիրում մասնակցեցին ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Այ-էս-Էս-Դի ՀԿ-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը։ Միջոցառումը ներառում էր ծառատունկ դպրոցի այգում և կոմպոստացման տեխնոլոգիայի ցուցադրում, որի նպատակն էր խթանել զրո թափոնի մշակույթն ու բարձրացնել դպրոցահասակների շրջանում կոմպոստացման կարևորության մասին հանրային իրազեկվածությունը։ 

 «․․․ Այսօրվա միջոցառումը մեր ներդրումն է Հայաստանում տնկարկների մակերեսի տոկոսի բարձրացման համար։ Դպրոցականներին նշանակելով ծառերի խնամակալներ՝ հույս ունենք, որ մեր տնկած այգին բարեխիղճ հոգատարություն կստանա», – իր խոսքում նշեց Նաթիա Նացվլիշվիլին:

Այ-էս-Էս-Դի ՀԿ-ի դասըթացավարները հյուրերի և աշակերտների համար ներկայացրեցին կոմպոստացման մեթոդաբանությունը, անցկացրեցին վարպետության դաս՝ բացատրելու կոմպոստացման ընթացքն ու դրա կարևորությունը շրջակա միջավայրի համար։ 

Միջոցառման ընթացքում կրթահամալիրի աշակերտներին հանձնվեց հյուրերի անունով տնկված ծառերի խնամքի պատասխանատվությունը, ինչպես նաև տրամադրվեցին խորհրդանշական անձնագրեր ծառերի խնամքի հետ կապված գործողությունները գրանցելու համար։  

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին