Հաստատվել է հինգ դրամաշնորհային ծրագիր
Այսօր Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեն հաստատեց հինգ դրամաշնորհային ծրագիր, որոնք առնչվում են ԳՓ-7 ռազմավարական նախաձեռնություններին Կենսաբազմազանության պահպանության, Հողերի դեգրադացիայի և Կլիմայի փոփոխության մեղմման կիզակետային ոլորտներում։ Հաստատված ծրագրերից մեկը ռազմավարական ծրագիր է, որն ուղղված է էներգետիկ անվտանգության և կլիմայական դիմակայունության ապահովմանը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճգնաժամից տուժած համայնքներում։
ԳԷՀ ՓԴԾ-ն տրամադրում է փոքրածավալ դրամաշնորհներ համայնքային և ոչ կառավարական կազմակերպություններին` իրականացնելու ծրագրեր, որոնք համահունչ են ԳԷՀ ռազմավարական առաջնայնություններին: ՓԴԾ համապարփակ աջակցությունը ուղղված է կարևորագույն գլոբալ բնապահպանական խնդրների լուծմանը ԳԷՀ հետևյալ ոլորտներում. կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխության մեղմում, հողերի դեգրադացիա, միջազգային ջրերի դեգրադացիա և վտանգավոր քիմիական նյութերի` ներառյալ ԿՕԱ-ների օգտագործում ու հեռացում: Անդրադառնալով այս խնդիրներին՝ ՓԴԾ-ն փորձում է իրականացնել աղքատության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ:
Բաժանորդագրվեք մեր նորություններին