Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Անցած տասնամյակում Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվեցին իրականացվել տարբեր անհատական ու դրամաշնորհային ծրագրեր, որոնք միտված էին վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների խթանմանը: Ավելի ուշ «Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և այլ օրենսդրական ակտեր հնարավորություն են ստեղծում ՀՀ տարածքում լայնորեն ներդնել ՎԷԱ ու ԷԱ տեխնոլոգիաները: Սա իր հերթին առաջացրեց հմուտ մասնագետների պահանջարկ, որոնք մասնագիտացած են արևային համակարգեր նախագծելու, մոնտաժելու, տեղադրելու և սպասարկելու գործում, հատկապես՝ գյուղական վայրերում: Այնուամենայնիվ, այս ոլորտում ինժեներատեխնիկական անձնակազմի ու վարպետների բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում տեխնոլոգիաների տարածման համար։
ՎԷԱ կայանքների ու ԷԱ տեխնոլոգիաների նախագծման ու կառուցման աշխատանքները, շուկայի պահանջարկից ելնելով, սկսեցին իրականացնել ինքնուս մասնագետներ: Շատ դեպքերում մասնագիտական գիտելիքների և տեխնիկական հմտությունների պակասի պատճառով առաջացան խնդիրներ՝ պայմանավորված նախագծման, կառուցման ու ճիշտ շահագործման հետ: Այս խնդիրները ոչ միայն տեխնոլոգիական են, այլ նաև առաջացնում են ՎԷԱ ու ԷԱ տեխնոլոգիաների և դրանց ադյունավետության նկատմամբ թերհավատություն հասարակության մեջ: Մյուս տեսանկյունից ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են տեխնիկական ուղղվածության քոլեջներ կամ այլ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են պատրաստել համապատասխան մասնագետներ ՎԷԱ ու ԷԱ ոլորտի համար՝ միևնույն ժամանակ ապահովելով իրենց պատրաստած կադրերի մրցունակությունը աշխատաշուկայում։
2013թ․-ին «Ֆերտի» ՀԿ-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ստեղծեց «ՎԷԱ ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների» լաբորատորիա՝ ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ ֆինանսավորմամբ։ Վերջինիս հիմնական նպատակն էր ուսանողներին ու երիտասարդական տարբեր խմբերին հասանելի դարձնել ՎԷԱ ու ԷԱ հիմունքները, զարգացնել երիտասարդների կարողությունները և ստեղծել կրթական հնարավորություններ այս ոլորտում`գործնական ուսուցման և գիտելիքների փոխանցման միջոցով:
Հաշվի առնելով լաբորատորիայի ձեռքբերումները՝ 2015 թ.-ին ստեղծվեց «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը /http://www.agtc.am/ («Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորված ԵՄ-ի կողմից)՝ նպատակ ունենալով ազդել ոլորտային քաղաքականության վրա, ներմուծել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մեխանիզմներ և բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանաչ տեխնոլոգիաների արդյունավետության վերաբերյալ: Կենտրոնը լաբորատորիայի հետ համատեղ նախաձեռնել է ուսանողների, ՀԿ-ների, որոշումներ կայացնողների և այլ շահագրգիռ անձանց համար մասնագիտացված սեմինարներ Շիրակի մարզում` իրազեկվածության ձևավորման և երիտասարդների նախաձեռնություններին աջակցելու համար: Վերապատրաստված մասնագետներն այժմ ակտիվորեն ներգրավված են «կանաչ» էներգիայի ծառայություններում, օր.՝ կանաչ էներգետիկ համակարգերի նախագծման աշխատանքների մեջ, մինչդեռ Կենտրոնն առաջարկում է փորձաքննություն և խորհրդատվություն հնարավոր էներգետիկ լուծումների վերաբերյալ տարբեր բիզնեսների և անհատների համար Շիրակի մարզում և դրանից դուրս։ Ելնելով Շիրակի մարզում առկա ուսումնական պլատֆորմի հաջող փորձից՝ ծրագիրն առաջարկում է ստեղծել ֆունկցիոնալ ուսուցման պլատֆորմ կրթության, վերապատրաստման և կարողությունների զարգացման համար՝ ապահովելով նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների մասին հիմնարար գիտելիքներ և մասնագիտական հմտություններ մարզերի տարբեր տեխնիկական քոլեջների ուսանողների համար: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել երիտասարդության զբաղվածությունը և ձեռնարկատիրության հնարավորությունները` ստեղծելով Ցածր ածխածնային էներգիայի ուսումնական կենտրոնների ցանց, որին անդամակցում են Հայաստանի տեխնիկական համալսարանները և քոլեջները: Կենտրոնները թիրախավորված կապահովեն ուսանողների և գործազուրկ երիտասարդների կարողությունների զարգացում և «կանաչ» էներգիայի ծառայությունների մատուցման մասնագիտական վերապատրաստում՝ մասնավորապես կենտրոնանալով արևային համակարգերի տեղադրման և սպասարկման վրա: Բացի այդ, Կենտրոնների կողմից առաջարկված լավագույն նորարարական ցածր ածխածնային լուծումների և կիրառությունների համայնքային միկրոծրագրերը կդիտարկվեն ֆինանսավորման համար՝ նպատակ ունենալով ցածր ածխածնային տեխնոլոգիաների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու և երիտասարդ մասնագետներին մոտիվացնելու: Կենտրոնների կողմից վերապատրաստված ցածր ածխածնային տեխնոլոգիայի որակավորված երիտասարդ մասնագետները և ձեռներեցները կհամապատասխանեն «կանաչ» աշխատատեղերի աճող պահանջարկին, հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում, որտեղ արևային էներգիայի տեխնոլոգիաներն արագորեն ընդլայնվում են:
Որպես ծրագրի արդյունք՝ մասնագետները/շրջանավարտները կդառնան բանիմաց, վերապատրաստված և «կանաչ» էներգիայի ծառայությունների մատուցման ոլորտում հմուտ մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն աշխատաշուկայում և կկարողանան ապահովել իրենց ինքնազբաղվածությունը:
Նախագծի արդյունքները
Առաջարկվող ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
• 4 մարզերում կգործեն ցածր ածխածնային էներգիայի ուսումնական կենտրոններ: Հիմնադրված 4 տեխնոլոգիական կենտրոնները հագեցած են տեսական և գործնական գիտելիքների նյութերով և սարքերով:
• Ընտրվել և վերապատրաստվել են տեխնիկական քոլեջների դասընթացավարներ, որպեսզի վերջիններս կարողանան ապահովել մասնագիտական վերապատրաստման և հմտությունների զարգացման դասընթացներ կենտրոններում:
• Մշակված «Կանաչ տեխնոլոգիա» ուսումնական ծրագիրն ընդգրկվել է կրթակարգում:
• Ուսումնական հաստատություններն ունեն դասասենյակներ, որոնք հագեցած են տեխնիկական և կրթական ռեսուրսներով: Տեխնիկապես հագեցած դասասենյակները ուսանողների համար լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու և հանրությանը խորհրդատվություն և գիտելիք տրամադրելու լավագույն հարթակ են:
• Երիտասարդ մասնագետներն ու շրջանավարտներն ունեն լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և փորձ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում:
• Ֆինանսավորված 2-3 լավագույն համայնքային միկրոծրագրեր, որոնք առաջարկվել են կենտրոնի կողմից: Համայնքային նշանակության հաստատությունները համալրված են վերականգնվող էներգետիկայի կամ էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով: Համալրված համայնքային նշանակության հաստատությունները ծառայում են որպես գործնական օգտագործման տեղանք, և տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ստացված եկամուտը ուղղվում է սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների հետագա զարգացմանը:
• Յուրաքանչյուր կենտրոն ուսուցում է տրամադրում տարեկան մոտ 15-25 երիտասարդ մասնագետների և մոտ 150-200 անհատների՝ խորհրդատվություն վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների վերաբերյալ:
Անցած տասնամյակում Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվեցին իրականացվել տարբեր անհատական ու դրամաշնորհային ծրագրեր, որոնք միտված էին վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների խթանմանը: Ավելի ուշ «Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և այլ օրենսդրական ակտեր հնարավորություն են ստեղծում ՀՀ տարածքում լայնորեն ներդնել ՎԷԱ ու ԷԱ տեխնոլոգիաները: Սա իր հերթին առաջացրեց հմուտ մասնագետների պահանջարկ, որոնք մասնագիտացած են արևային համակարգեր նախագծելու, մոնտաժելու, տեղադրելու և սպասարկելու գործում, հատկապես՝ գյուղական վայրերում: Այնուամենայնիվ, այս ոլորտում ինժեներատեխնիկական անձնակազմի ու վարպետների բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում տեխնոլոգիաների տարածման համար։
ՎԷԱ կայանքների ու ԷԱ տեխնոլոգիաների նախագծման ու կառուցման աշխատանքները, շուկայի պահանջարկից ելնելով, սկսեցին իրականացնել ինքնուս մասնագետներ: Շատ դեպքերում մասնագիտական գիտելիքների և տեխնիկական հմտությունների պակասի պատճառով առաջացան խնդիրներ՝ պայմանավորված նախագծման, կառուցման ու ճիշտ շահագործման հետ: Այս խնդիրները ոչ միայն տեխնոլոգիական են, այլ նաև առաջացնում են ՎԷԱ ու ԷԱ տեխնոլոգիաների և դրանց ադյունավետության նկատմամբ թերհավատություն հասարակության մեջ: Մյուս տեսանկյունից ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են տեխնիկական ուղղվածության քոլեջներ կամ այլ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են պատրաստել համապատասխան մասնագետներ ՎԷԱ ու ԷԱ ոլորտի համար՝ միևնույն ժամանակ ապահովելով իրենց պատրաստած կադրերի մրցունակությունը աշխատաշուկայում։
2013թ․-ին «Ֆերտի» ՀԿ-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ստեղծեց «ՎԷԱ ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների» լաբորատորիա՝ ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ ֆինանսավորմամբ։ Վերջինիս հիմնական նպատակն էր ուսանողներին ու երիտասարդական տարբեր խմբերին հասանելի դարձնել ՎԷԱ ու ԷԱ հիմունքները, զարգացնել երիտասարդների կարողությունները և ստեղծել կրթական հնարավորություններ այս ոլորտում`գործնական ուսուցման և գիտելիքների փոխանցման միջոցով:
Հաշվի առնելով լաբորատորիայի ձեռքբերումները՝ 2015 թ.-ին ստեղծվեց «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը /http://www.agtc.am/ («Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորված ԵՄ-ի կողմից)՝ նպատակ ունենալով ազդել ոլորտային քաղաքականության վրա, ներմուծել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մեխանիզմներ և բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանաչ տեխնոլոգիաների արդյունավետության վերաբերյալ: Կենտրոնը լաբորատորիայի հետ համատեղ նախաձեռնել է ուսանողների, ՀԿ-ների, որոշումներ կայացնողների և այլ շահագրգիռ անձանց համար մասնագիտացված սեմինարներ Շիրակի մարզում` իրազեկվածության ձևավորման և երիտասարդների նախաձեռնություններին աջակցելու համար: Վերապատրաստված մասնագետներն այժմ ակտիվորեն ներգրավված են «կանաչ» էներգիայի ծառայություններում, օր.՝ կանաչ էներգետիկ համակարգերի նախագծման աշխատանքների մեջ, մինչդեռ Կենտրոնն առաջարկում է փորձաքննություն և խորհրդատվություն հնարավոր էներգետիկ լուծումների վերաբերյալ տարբեր բիզնեսների և անհատների համար Շիրակի մարզում և դրանից դուրս։ Ելնելով Շիրակի մարզում առկա ուսումնական պլատֆորմի հաջող փորձից՝ ծրագիրն առաջարկում է ստեղծել ֆունկցիոնալ ուսուցման պլատֆորմ կրթության, վերապատրաստման և կարողությունների զարգացման համար՝ ապահովելով նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների մասին հիմնարար գիտելիքներ և մասնագիտական հմտություններ մարզերի տարբեր տեխնիկական քոլեջների ուսանողների համար: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել երիտասարդության զբաղվածությունը և ձեռնարկատիրության հնարավորությունները` ստեղծելով Ցածր ածխածնային էներգիայի ուսումնական կենտրոնների ցանց, որին անդամակցում են Հայաստանի տեխնիկական համալսարանները և քոլեջները: Կենտրոնները թիրախավորված կապահովեն ուսանողների և գործազուրկ երիտասարդների կարողությունների զարգացում և «կանաչ» էներգիայի ծառայությունների մատուցման մասնագիտական վերապատրաստում՝ մասնավորապես կենտրոնանալով արևային համակարգերի տեղադրման և սպասարկման վրա: Բացի այդ, Կենտրոնների կողմից առաջարկված լավագույն նորարարական ցածր ածխածնային լուծումների և կիրառությունների համայնքային միկրոծրագրերը կդիտարկվեն ֆինանսավորման համար՝ նպատակ ունենալով ցածր ածխածնային տեխնոլոգիաների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու և երիտասարդ մասնագետներին մոտիվացնելու: Կենտրոնների կողմից վերապատրաստված ցածր ածխածնային տեխնոլոգիայի որակավորված երիտասարդ մասնագետները և ձեռներեցները կհամապատասխանեն «կանաչ» աշխատատեղերի աճող պահանջարկին, հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում, որտեղ արևային էներգիայի տեխնոլոգիաներն արագորեն ընդլայնվում են:
Որպես ծրագրի արդյունք՝ մասնագետները/շրջանավարտները կդառնան բանիմաց, վերապատրաստված և «կանաչ» էներգիայի ծառայությունների մատուցման ոլորտում հմուտ մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն աշխատաշուկայում և կկարողանան ապահովել իրենց ինքնազբաղվածությունը:
Նախագծի արդյունքները
Առաջարկվող ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին