Ծրագիրը նախատեսում է ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրում ու արևային էներգիայի օգտագործման փորձի փոխանցում համանքին՝ «Գյումրիի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոց» ՊՈԱԿ-ում արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցման և շահագործման միջոցով: Դպրոցն ունի 65 աշխատակից, որտեղ սովորում են 122 աշակերտ: Դպրոցը գիշերօթիկ է և սննդի պատրաստման ու սանիտարահիգիենիկ նպատակները հոգալու համար մշտապես ունի տաք ջրի պահանջարկ:
Արևային տաք ջրամատակարարման համակարգի ներդրումը հնարավորություն կտա դպրոցին օրական տնտեսել մոտ 30 խոր. մ բնական գազ, որի արդյունքում մթնոլորտ չի արտանետվի տարեկան առնվազն 25 տոննա ածխածնի երկօքսիդ և այլ ջերմոցային գազեր: Դպրոցը տարեկան կտնտեսի մոտ 5500 ԱՄՆ դոլար, որը կնպատակաուղղվի սաների բարեկեցության ու դպրոցի պայմանների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն արևային էներգիայի օգտագորման ուսումնա-ցուցադրական մոդելներ, որոնք կօգտագործվեն ուսումնական հաստատություններում ու ռեսուրս կենտրոններում գործնական ուսումնական պարապունքների ու դասընթացների անցկացման ժամանակ:
Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին