Ծրագրի նպատակն է բարձրացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի էներգետիկ անվտանգությունը` ընդլայնելով ցածր ածխածնային էներգետիկ լուծումների օգտագործումը: Տարածաշրջանը բնութագրվում է արևային էներգիայի մեծ ներուժով, ինչը հնարավորություն կտա ստեղծելու ցածր ածխածնային տեխնոլոգիայի տարածման համար պայմաններ՝ համայնքում և դրանից դուրս:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել 36.9 կՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ՝ համայնքային մանկապարտեզի, երաժշտական դպրոցի և համայնքապետարանի տանիքներին, ինչպես նաև արդիականացնել քաղաքի փողոցային լուսավորության համակարգը՝ նոր LED լամպերով 320 փողոցային լույսերի փոխարինմամբ: Ավելին, ծրագիրը նախատեսում է տեղադրել լուսավորության համակարգեր՝ 43 բազմաբնակարան շենքերի բոլոր բակերում` այդպիսով ապահովելով համայնքի բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը տարեկան կխնայի շուրջ 6000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է անապահով ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից տարհանվածների կոմունալ ծախսերը հոգալուն:
Նախագծի արդյունքները
Նախագծի ակնկալվող արդյունքներն են.
• 36,9 կՎտ ընդհանուր հզորությամբ միկրոկայաններ՝ տեղադրված համայնքի 3 տեղամասերում. համայնքային մանկապարտեզ (15,2 կՎտ), երաժշտական դպրոց (5 կՎտ), համայնքապետարան (16,7 կՎտ):
• Փողոցային լուսավորության 320 LED լամպերի առկայություն, 43 բազմաբնակարան շենքերի բակերի լուսավորության առկայություն.
• Արևային համակարգերի շահագործման և փողոցային լուսավորության արդիականացված համակարգի միջոցով տարեկան խնայված շուրջ 6000 ԱՄՆ դոլար՝ ուղղված համայնքի էներգիայի արդյունավետության բարելավմանը:
• Համայնքի բնակչության էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման բարձր իրազեկվածություն բարձրացման:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի էներգետիկ անվտանգությունը` ընդլայնելով ցածր ածխածնային էներգետիկ լուծումների օգտագործումը: Տարածաշրջանը բնութագրվում է արևային էներգիայի մեծ ներուժով, ինչը հնարավորություն կտա ստեղծելու ցածր ածխածնային տեխնոլոգիայի տարածման համար պայմաններ՝ համայնքում և դրանից դուրս:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել 36.9 կՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ՝ համայնքային մանկապարտեզի, երաժշտական դպրոցի և համայնքապետարանի տանիքներին, ինչպես նաև արդիականացնել քաղաքի փողոցային լուսավորության համակարգը՝ նոր LED լամպերով 320 փողոցային լույսերի փոխարինմամբ: Ավելին, ծրագիրը նախատեսում է տեղադրել լուսավորության համակարգեր՝ 43 բազմաբնակարան շենքերի բոլոր բակերում` այդպիսով ապահովելով համայնքի բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը տարեկան կխնայի շուրջ 6000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է անապահով ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից տարհանվածների կոմունալ ծախսերը հոգալուն:
Նախագծի արդյունքները
Նախագծի ակնկալվող արդյունքներն են.
Բաժանորդագրվեք մեր նորություններին