Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերը ամբողջ աշխարհում՝ խորացնելով առկա խոցելի կողմերը: Համաճարակի ազդեցությունն անհավասար, ավելի խիստ ազդեցություն է ունենում խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են քաղաքային և գյուղական համայնքների աղքատները, կանայք, երեխաները, հաշմանդամները և այլն: Շատ ընտանիքներ ունեն եկամուտի կորուստ, կրթության կամ սոցիալական ծառայությունների մատուցման պակաս:
Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային սեզոնը, որը կբարձրացնի էներգամատակարարման բեռը և կոմունալ ծախսերը հայ համայնքներում: Ջեռուցման, տաք ջրամատակարարման, համապատասխան սանիտարական պայմանների և հիգիենայի բարելավումը ցուրտ ամիսներին կենսական նշանակություն կունենան տարբեր համայնքների սոցիալապես անապահով խավի համար, որոնք ունեն կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործման սահմանափակ կարողություն: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի պահանջարկի մեծացմանը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ հատկապես անտառամերձ համայնքների վրա:
Առաջարկվող նախագիծը նպատակ ունի կրճատել էներգիայի աճող պահանջարկը`ցածր ածխածնային տեխնոլոգիական լուծումներ ներմուծելով խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքների հանրային շենքերում, ներառյալ՝ դպրոցներում, մանկապարտեզներում, հանրակացարաններում և այլն: Այս միջամտությունը մեծապես կբարձրացնի սոցիալ-տնտեսական օգուտները, կնվազեցնի վառելափայտի օգտագործումը, կբարելավի կենսապայմանները և կբարձրացնի իրազեկվածությունը վերականգնվող էներգիայի արդյունավետ տեխնոլոգիաների օգտագործման հետագա կրկնօրինակման և ընդլայնման համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել 142 կՎտ ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ և 75 արևային ջերմային համակարգեր մեծ խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում: Համայնքների ընտրությունը կիրականացվի ՓԴԾ-ի և Կառավարության գործընկերների հետ համաձայնությամբ: Նախատեսվում է, որ ՖՎ համակարգերի շահագործման խնայողությունները կուղղվեն Հայաստանի տարբեր համայնքների ավելի քան 250 ընտանիքի աջակցությանը, ինչը օրինակելի կլինի այլ համայնքների համար`կրկնօրինակման տեսանկյունից:
Նախագծի արդյունքները
Նախագծի ակնկալվող արդյունքներն են.
• 142 կՎտ հզորությամբ PV կայանների տեղադրումն ապահովում է 220,000 կՎտ էներգախնայողություն շահառու համայնքների համար.
• Արևային ջերմային համակարգերի տեղադրումը (75 միավոր 300 լ տարողությամբ) ապահովում է 5,725 մ3 բնական գազի խնայողություն շահառու համայնքներում,
• Արևային համակարգերի տեղադրումից ավելի քան 20,000 ԱՄՆ դոլարի խնայողություն ուղղված է խոցելի համայնքների անդամների կոմունալ ծախսերի վճարմանը,
• Գիտելիքի և փորձի փոխանակում հիմնական շահագրգիռ կողմերի հետ:
COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերը ամբողջ աշխարհում՝ խորացնելով առկա խոցելի կողմերը: Համաճարակի ազդեցությունն անհավասար, ավելի խիստ ազդեցություն է ունենում խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են քաղաքային և գյուղական համայնքների աղքատները, կանայք, երեխաները, հաշմանդամները և այլն: Շատ ընտանիքներ ունեն եկամուտի կորուստ, կրթության կամ սոցիալական ծառայությունների մատուցման պակաս:
Այս համայնքների համար լրացուցիչ մարտահրավեր է ձմեռային սեզոնը, որը կբարձրացնի էներգամատակարարման բեռը և կոմունալ ծախսերը հայ համայնքներում: Ջեռուցման, տաք ջրամատակարարման, համապատասխան սանիտարական պայմանների և հիգիենայի բարելավումը ցուրտ ամիսներին կենսական նշանակություն կունենան տարբեր համայնքների սոցիալապես անապահով խավի համար, որոնք ունեն կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործման սահմանափակ կարողություն: Դա կհանգեցնի խոցելի համայնքների էներգիայի ծախսերի ավելացմանը, ինչպես նաև վառելափայտի պահանջարկի մեծացմանը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ հատկապես անտառամերձ համայնքների վրա:
Առաջարկվող նախագիծը նպատակ ունի կրճատել էներգիայի աճող պահանջարկը`ցածր ածխածնային տեխնոլոգիական լուծումներ ներմուծելով խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքների հանրային շենքերում, ներառյալ՝ դպրոցներում, մանկապարտեզներում, հանրակացարաններում և այլն: Այս միջամտությունը մեծապես կբարձրացնի սոցիալ-տնտեսական օգուտները, կնվազեցնի վառելափայտի օգտագործումը, կբարելավի կենսապայմանները և կբարձրացնի իրազեկվածությունը վերականգնվող էներգիայի արդյունավետ տեխնոլոգիաների օգտագործման հետագա կրկնօրինակման և ընդլայնման համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղադրել 142 կՎտ ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ և 75 արևային ջերմային համակարգեր մեծ խոցելիության բարձր մակարդակ ունեցող համայնքներում: Համայնքների ընտրությունը կիրականացվի ՓԴԾ-ի և Կառավարության գործընկերների հետ համաձայնությամբ: Նախատեսվում է, որ ՖՎ համակարգերի շահագործման խնայողությունները կուղղվեն Հայաստանի տարբեր համայնքների ավելի քան 250 ընտանիքի աջակցությանը, ինչը օրինակելի կլինի այլ համայնքների համար`կրկնօրինակման տեսանկյունից:
Նախագծի արդյունքները
Նախագծի ակնկալվող արդյունքներն են.
Բաժանորդագրվեք մեր նորություններին