Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Նախագծի նկարագրությունը
Ծովակ բնակավայրի վարելահողերը կազմում են 645 հա, որոնցից 70%-ը չի ոռոգվում անմատչելի ջրային ռեսուրսների պատճառով: Բնակավայրի հիդրոտեխնիկական համակարգերը կառուցվել են շուրջ 60-70 տարի առաջ և չեն շահագործվել ոռոգման ենթակառուցվածքի վատթարացման պատճառով:
Բնակավայրի վարելահողերի մեծ մասը չի մշակվել` հիմնականում օգտագործվելով որպես խոտհարքեր: Որոշ վայրերում մարդիկ մշակում են հացահատիկային և բազմամյա մշակաբույսեր, որոնք ունեն ցածր բերքատվություն և եկամտաբեր չեն՝ չոր պայմանների պատճառով: Սա հանգեցնում է վարելահողերի մեծ մասի դեգրադացիային:
Հաշվի առնելով Ծովակ բնակավայրում ոռոգման համար կիրառվող եղանակը՝ ջրի կորուստները կազմում են մոտ 70% (ըստ պաշտոնական աղբյուրների): Հանրության իրազեկվածության մակարդակը ցածր է հողերի մշակման և ոռոգման նորարարական մոտեցումների վերաբերյալ, և այն անհրաժեշտ է բարձրացնել նոր ագրոէկոլոգիական տեխնոլոգիաների և ոռոգման նորարարական գործելակերպերի առավելությունների ցուցադրման միջոցով:
Վերոնշյալ մարտահրավերները հաղթահարելու նպատակով՝ նախագիծը «կվերակենդանացնի» Ծովակ բնակավայրի Մեծ Մասրիկ գետի մոտ գտնվող շուրջ 30 տարի չգործող պոմպակայանը: Նախատեսվում է կառուցել 4 կմ երկարությամբ ոռոգման խողովակ, իրականացնել պոմպակայանի մասնակի վերանորոգում, մաքրել ջրի կոլեկտորը և մեկուսացնել այն գեոթաղանթով, տեղադրել 20 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան ՝ ոռոգման նպատակով ծախսվող էներգիայի մասնակի փոխհատուցման համար, ինչպես նաև որոշակի վերանորոգման աշխատանքներ, որով կնպաստի ջրի հասանելիությունը ջրանցքին։ Ենթադրվում է, որ իրականացվող համալիր միջոցառումները կխթանեն ոռոգման համակարգի գործարկումը, և ավելի քան 500 հա վարելահողեր կսկսեն մշակվել:
Նախագծի նպատակն է ուժեղացնել կլիմայական փոփոխության ազդեցություններին դիմակայունությունը՝ սոցիալական բարձր խոցելիություն ունեցող Ծովակ բնակավայրում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործելակերպերի իրականացման և ենթակառուցվածքների բարելավման միջոցով:
Նախագծի արդյունքները
Բաժանորդագրվեք մեր նորություններին