Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի Բասեն համայնքում ներդնել արևային տաք ջրամատակարարման համակարգի կիրառման նորարար գաղափարը, որով կապահովվի համայնքի սպորտ դահլիճի ցնցուղարանի, մանկապարտեզի խոհանոցի և ջերմոցի տաք ջրով ապահովումը: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Գյուղը գազաֆիկացված չէ և հիմնականում օգտագործում է էլեկտրաէներգիա ջեռուցման համար: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ, քանի որ բուսաբուծության վարումը բավականին ռիսկային գործ է` կապված հաճախակի ցրտահարությունների, կարկտահարության և երաշտի հետ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել արևային տաք ջրամատակարարման համակարգ և տրամադրել տաք ջուր մանկապարտեզի խոհանոցին և սպորտ դահլիճի ցնցուղարանին, որոնք գտնվում են միևնույն երկհարկանի շենքում: Բացի այդ, նախատեսվում է շենքին կից կառուցել փորձնական ջերմոց, որը կջեռուցվի արևային տաք ջրամատակարարման համակարգի միջոցով: Ջերմոցի գործարկումը մանկապարտեզի սաներին կապահովի տեղում արտադրված էկոլոգիապես մաքուր, թարմ բանջարեղենով ու կանաչեղենով, և կծառայի որպես անասնապահությանը այլընտրաքային եկամուտի աղբյուրի տարածման ցուցադրական մոդել:
Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին