Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում նախագծի նպատակ է՝ բարելավել կլիմայի փոփոխության բացասական ազդեցության տակ գտնվող ագրո-էկոհամակարգերի ծառայությունները՝ լեռնային համայնքներում ապրուստի միջոցներ ապահովելու նպատակով: Սերտ համագործացելով ՄԱԶԾ/ԵՄ Կլիմա Իստ «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» Պիլոտային Ծրագրի հետ և համալրելով գործընկեր ծրագրի կողմից նախատեսած գործողությունները՝ Կլիմա Իստ Պլյուս նախագիծը կձեռնարկի գործընթացներ՝ մոբիլիզացնելու և բարձրացնելու Գեղարքունիքի մարզի 6 համայնքների կարողությունները: Ընդհանուր առմամբ 60 բնակիչներ (արոտ օգտագործողներ/ֆերմերներ, ավագանու անդամներ, ՏԻՄ և աշխատակազմ) նախագծի թիրախ համայնքներից կստանան գիտելիքներ և ձեռք կբերեն հմտություններ արոտների գնահատման և մոնիթորինգի, մոնիթորինգի արդյունքների հիման վրա համայնքային արոտների կառավարման պլանների մշակման, արոտների արածեցման հերթափոխային պլանների կազման, ինչպես նաև նոր ներդրված արոտների կառավարման համակարգի կիրառման և ղեկավարման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի փաթեթի մշակման վերաբերյալ: Ավելի քան 900 բնակիչներ թիրախ համայնքներից կբարձրացնեն իրենց տեղեկացվածությունը գլոբալ բնապահպանական խնդիրների, ինչպես նաև բուսաբուծության և անասնաբուծության բնագավառներում նոր և առաջավոր տեխնոլոգիաների կիրառման առավելությունների վերաբերյալ, որոնք նպաստում են ագրո-էկոհամակարգերի կողմից տրամադրող ծառայությունների բարելավմանը:
Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին