Ծրագիրը նպատակ է հետապնդում վերականգնել Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ճահճացած հողերը: Առաջարկվող ծրագիրը իրենից ներկայացնում է համալիր միջոցառումների մի շարք, որը ներառում է 2,000 մետր դրենաժային համակարգի կառուցում`վերականգնելու ճահճացված հողերը, իսկ հավաքված ջրերը ուղղորդելու ոռոգման: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է վերականգնել առնվազն 70 հա ճահճացած հողեր և օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար: Ավելին, կարտոֆիլ և բարձրարժեք կուլտուրաներ մշակելու շնորհիվ մոտ 120 տնտեսություն կունենա կայուն եկամուտ (յուրաքանչյուր ընտանիքի հաշվով՝ տարեկան 1,458 ԱՄՆ դոլարի չափով): Առնվազն 280 տնտեսություններ կունենան հավելյալ ոռոգման ջուր իրականացված հիդրո-տեխնիկական միջացառումների շնորհիվ:
Նախատեսվում է իրականացնել բնապահպանական իրազեկության բարձրացման հատուկ դասընթացներ Լեռնանցք և հարևան համայնքների անդամների համար: Տեղի բնակչությունը ձեռք կբերի գիտելիքներ գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, իսկ տեղական իշխանությունները կհզորացնեն իրենց կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում:
Նախագծի արդյունքները
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական գործողությունները.
• կկառուցվի 2,000 մետր բաց դրենաժային համակարգ, որի շնորհիվ կվերականգնվի 70 հա գյուղատնտեսական նշանակության հողեր,
• կկառուցվի 2,500 մ ոռոգման համակարգ՝ հավաքված ջրերը ուղղորդելու և բնակչության կարիքների համար ոռոգման ջուր (18 լ/վրկ)տրամադրելու, որի շնորհիվ ոռոգվող տարածքները կընդլայնվեն 110 հա-ով,
• համայնքի 280 տնտեսություններ կունենան հավելյալ եկամուտ (տարեկան 1,000-1,200 ԱՄՆ դոլարի չափով՝ կապված մշակվող կուլտուրայից),
• կբարձրանա հանրային իրազեկումը գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, և կհզորացվեն տեղական իշխանությունների կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում,
• կնկարահանվի ծրագրի արդյունքները և քաղված դասերը լուսաբանող կարճ ֆիլմ և կհրատարակվեն ուսումնական նյութեր:
Ծրագիրը նպատակ է հետապնդում վերականգնել Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ճահճացած հողերը: Առաջարկվող ծրագիրը իրենից ներկայացնում է համալիր միջոցառումների մի շարք, որը ներառում է 2,000 մետր դրենաժային համակարգի կառուցում`վերականգնելու ճահճացված հողերը, իսկ հավաքված ջրերը ուղղորդելու ոռոգման: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է վերականգնել առնվազն 70 հա ճահճացած հողեր և օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար: Ավելին, կարտոֆիլ և բարձրարժեք կուլտուրաներ մշակելու շնորհիվ մոտ 120 տնտեսություն կունենա կայուն եկամուտ (յուրաքանչյուր ընտանիքի հաշվով՝ տարեկան 1,458 ԱՄՆ դոլարի չափով): Առնվազն 280 տնտեսություններ կունենան հավելյալ ոռոգման ջուր իրականացված հիդրո-տեխնիկական միջացառումների շնորհիվ:
Նախատեսվում է իրականացնել բնապահպանական իրազեկության բարձրացման հատուկ դասընթացներ Լեռնանցք և հարևան համայնքների անդամների համար: Տեղի բնակչությունը ձեռք կբերի գիտելիքներ գլաբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ, իսկ տեղական իշխանությունները կհզորացնեն իրենց կարողությունները հողի և ջրի կայուն կառավարման ոլորտում:
Նախագծի արդյունքները
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական գործողությունները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին