Խորհրդային տարիներին հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություն ստեղծելու նպատակով անտառահատվել է Նորաշենիկ համայնքի “Մալին գյոլ” տարածքի 10 հեկտարը: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին, որոնք հաջորդել էին Խորհրդային Միության փլուզմանը, այդ տարածքի ծառերը հատվել էին վառելափայտի համար: Հետևաբար, դրան հաջորդող տասնամյակների ընթացքում հողերը ենթարկվել են ինտենսիվ դեգրադացիայի՝ զգալի վնաս հասցնելով տարածքի անտառային էկոհամակարգին: Արդյունքում նվազել է ստորգետնյա ջրի մակարդակը, և համայնքի 7 աղբյուրերից 5-ը չորացել են:
Ծրագրի նպատակն է բարելավել ագրո- և անտառային էկոհամակարգերի ծառայությունները՝ ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի 5հա դեգրադացված հողերի վերատնկման միջոցով: Միաժամանակ, ներդնելով հողի և անտառի օգտագործման կայուն համայնքային գործելակերպեր, ծրագիրը նպաստելու է ածխածնի պաշարների վերականգնմանը և հողի դեգրադացիայի կանխարգելմանը առտառային և ոչ անտառային տարածքներում: Տեղի բնակչության ապրուստը բարելավելու նպատակով առաջարկվում է տնկել վայրի տանձենի և լորնեի: Վայրի տանձենին իրենից ներկայացնում է տնտեսական արժեք համայնքի անդամների համար, իսկ լորենին կօգնի տեղի մեղվապահներին ստանալ բարձր մեղրաբերք: Ծրագրի նպատակն է նաև աջակցել համայնքային կարողությունների զարգացմանը՝ կիրառելու հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպեր ուսումնական և գործնական դասընթացների միջոցով:
Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
1. 5 հա տարածքը վերատնկվել է 3,500 հատ տանձենու և 3,000 հատ լորենու ծառատեսակներով,
2. կառուցվել է 900 մետր երկարությամբ ցանկապատ,
3. Առնվազն 30 մեղվապահներ ստացել են հավելյալ 325 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ ավելացված մեղրաբերքի շնորհիվ,
4. Առնվազն 35 տնտեսություններ ստացել են հավելյալ 300 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ տանձի վերամշակման շնորհիվ,
5. Առնվազն 30 մեղվապահների համար անցկացվել է դասընթաց կայուն մեղվապահության թեմայով,
6. Առնվազն 220 համայնքի անդամների (ներառյալ երիտասարդների) համար կազմակերպվել է դասըթաց հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպերի վերաբերյալ:
Խորհրդային տարիներին հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություն ստեղծելու նպատակով անտառահատվել է Նորաշենիկ համայնքի “Մալին գյոլ” տարածքի 10 հեկտարը: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին, որոնք հաջորդել էին Խորհրդային Միության փլուզմանը, այդ տարածքի ծառերը հատվել էին վառելափայտի համար: Հետևաբար, դրան հաջորդող տասնամյակների ընթացքում հողերը ենթարկվել են ինտենսիվ դեգրադացիայի՝ զգալի վնաս հասցնելով տարածքի անտառային էկոհամակարգին: Արդյունքում նվազել է ստորգետնյա ջրի մակարդակը, և համայնքի 7 աղբյուրերից 5-ը չորացել են:
Ծրագրի նպատակն է բարելավել ագրո- և անտառային էկոհամակարգերի ծառայությունները՝ ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի 5հա դեգրադացված հողերի վերատնկման միջոցով: Միաժամանակ, ներդնելով հողի և անտառի օգտագործման կայուն համայնքային գործելակերպեր, ծրագիրը նպաստելու է ածխածնի պաշարների վերականգնմանը և հողի դեգրադացիայի կանխարգելմանը առտառային և ոչ անտառային տարածքներում: Տեղի բնակչության ապրուստը բարելավելու նպատակով առաջարկվում է տնկել վայրի տանձենի և լորնեի: Վայրի տանձենին իրենից ներկայացնում է տնտեսական արժեք համայնքի անդամների համար, իսկ լորենին կօգնի տեղի մեղվապահներին ստանալ բարձր մեղրաբերք: Ծրագրի նպատակն է նաև աջակցել համայնքային կարողությունների զարգացմանը՝ կիրառելու հողի և անտառի օգտագործման կայուն գործելակերպեր ուսումնական և գործնական դասընթացների միջոցով:
Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին