Առաջարկվող ծրագրով նախատեսվում է 1 հա մակերեսով հողերի վրա հիմնել համայնքային այգի` ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կաթիլային ոռոգում` մշակվելիք ծառատեսակների և անձրևացման եղանակով ոռոգում` մշակվող ցանքատարածների համար: Նախատեսված ցանքային մշակաբույսի և ծառատեսակների մշակությամբ նախատեսվում է բարձրացնել ոռոգման արդյունավետությունը, բարելավել հողաշերտը և վերջինիս բերրիությունը: Ծրագրով նախատեսվում է ավանդական մշակաբույսերի մշակում, որոնք տիպիկ են տվյալ տարածաշրջանի համար, ինչպես նաև ստացված բերքի փոքր ծավալներով վերամշակում` էկոլոգիապես մաքուր և հուսալի մեթոդներով: Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում, որն հայտնի է իր խնդիրներով` կապված ոչ մետաղական, մասնավորապես բազալտի հանքավայրերի առկայության հետ:
Քարհանքերի և քարի վերամշակման գործարանների աստիճանական ավելացումը լուրջ սպառնալիքներ է առաջացնում համայնքային հողերի համար: Նախագծի տարածքի հարևանությամբ գործող բազալտի վերամշակման գործարանը հանգեցրել է թեք լանջի պատռվածք-խորշի առաջացման` ծրագրի տարածքից 4 անգամ ավելի մեծ մակերեսով: Այս և այլ նմանատիպ տարածքների աստիճանական ավելացումը հանգեցնում է այդ տարածքներին հարակից գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի` զրկելով տեղական ֆերմերներին լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի կանխումը` համայնքային ցուցադրական այգու հիմնման միջոցով, ցույց տալով այս նախաձեռնության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ օգուտների հնարավորությունը որպես այլընտրանք տիպիկ հանրադյունաբերական համայնքի համար: Ակնկալվում է, որ ծարգրով իրականացված տնտեսագիտական համեմատական վերլուծությունները կխրախուսեն ներդրումների վերաուղղորդումը հանքարդյունաբերությունից դեպի կայուն գյուղատնտեսություն:
Նախագծի արդյունքները
Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին