COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում

Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում

Տարածաշրջան :
Սյունիք
Դրամաշնորհառո :
«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Հողերի դեգրադացիա
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$74200.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Նախագծի հիմնական նպատակն է խթանել հողերի կայուն կառավարման/օգտագործման գործելակերպերի ներդրումը` Սյունիքի մարզի Անգեղակոթ, Տոլորս և Սալվարդ համայնքներում՝ արոտավայրերի և խոտհարքների կողմից տրամադրվող ագրոէկոհամակարգային ծառայությունների և տեղի բնակչության ապրուստի միջոցների բարելավման նպատակով:

Գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ անասնապահության ոլորտը, կենսական նշանակություն ունի ծրագրի թիրախային համայնքների համար: Գյուղատնտեսական էկոհամակարգերը, այդ թվում` արոտավայրերը, խոտհարքները և այլ տեսակի լանդշաֆտները, տրամադրում են էկոհամակարգային ծառայություններ, որոնք չափազանց կարևոր են թիրախային համայնքներում կայուն ապրուստի միջոցներ ապահովելու համար: Սակայն, ինչպես Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում, թիրախային համայնքներում ևս առկա է հզորությունների պակաս` իրականացնելու անասնաբուծության լավագույն գործելակերպեր արոտավայրերի և խոտհարքների կողմից տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների կայուն հոսքն ապահովելու համար: Թիրախային համայնքները հարուստ են բնական կերհանդակային ռեսուրսներով (ավելի քան 12,800 հա), սակայն ներկայումս միջին հաշվով օգտագործվում է դրանց մոտ 1/3-ը: Հեռագնա արոտների սահմանափակ օգտագործումը պայմանավորված է հիմնականում անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությամբ կամ առկաների անմխիթար վիճակով, ինչը նպաստում է գյուղամերձ արոտավայրերի գերարածեցմանը:

Նախագծի նպատակն է խթանել մասնակցային պլանավորման գործընթաց բոլոր շահագրգիռ կողմերի/թիարախային խմբերի մասնակցությամբ՝ մշակելու և ներդնելու արոտների կայուն կառավարման համապարփակ համակարգ ծրագրային համայնքներում: 

Ծրագրով նախատեսվում է աջակցել հեռագնա արոտներում ենթակառուցվածքային ցանցի բարելավմանը (արոտներ տանող ճանապարհներ, ջրախմոցներ և մակատեղեր, ֆերմերների համար նախատեսված կացարաններ): Արդյունքում, թիրախային համայնքներում հասանելի արոտավայրերը կավելանան 50%-ով (ավելի քան 2,000 հա), ինչը կնպաստի կերային բազայի քանակի ու որակի բարելավմանը, դեգրադացվող տարածքներում գերարածեցման նվազեցմանը, համայնքային մակարդակում ռեսուրսների կայուն կառավարման համար կարողությունների զարգացմանը:

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

3 թիրախային համայնքներում ներդրվել են բնական կերհանդակների համապարփակ կառավարման և կայուն օգտագործման գործելակերպեր (ներառյալ հերթափոխային արածեցման համակարգը)՝ մեղմելու հողերի դեգրադացիան,

զարգացել են տեղի բնակչության (արոտօգտագործողներ/ֆերմերներ, ՏԻՄ-ի ներկայացուցիչներ) կարողությունները՝ մշակելու և ներդնելու արոտների կառավարման համակարգ, 

5,850 հա արոտներն օգտագործվում են համաձայն հերթափոխային արածեցման կարգի,

գյուղամերձ արոտների գերարածեցումը նվազել է 2,000 հա հեռագնա արոտների հասանելիության արդյունքում,

հեռագնա արոտները հասանելի են բարելավված ենթակառուցվածքի շնորհիվ (դեպի արոտ տանող բարելավված ճանապարհ -ընդամենը 16 կմ, 4 ջրելատեղ կենդանիների համար, 3 մակատեղեր 450մ2 մակերեսով յուրաքանչյուր համայնքի համար, 3 կացարաններ անասնապահների համար):

Նախագծի հիմնական նպատակն է խթանել հողերի կայուն կառավարման/օգտագործման գործելակերպերի ներդրումը` Սյունիքի մարզի Անգեղակոթ, Տոլորս և Սալվարդ համայնքներում՝ արոտավայրերի և խոտհարքների կողմից տրամադրվող ագրոէկոհամակարգային ծառայությունների և տեղի բնակչության ապրուստի միջոցների բարելավման նպատակով:

Գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ անասնապահության ոլորտը, կենսական նշանակություն ունի ծրագրի թիրախային համայնքների համար: Գյուղատնտեսական էկոհամակարգերը, այդ թվում` արոտավայրերը, խոտհարքները և այլ տեսակի լանդշաֆտները, տրամադրում են էկոհամակարգային ծառայություններ, որոնք չափազանց կարևոր են թիրախային համայնքներում կայուն ապրուստի միջոցներ ապահովելու համար: Սակայն, ինչպես Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում, թիրախային համայնքներում ևս առկա է հզորությունների պակաս` իրականացնելու անասնաբուծության լավագույն գործելակերպեր արոտավայրերի և խոտհարքների կողմից տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների կայուն հոսքն ապահովելու համար: Թիրախային համայնքները հարուստ են բնական կերհանդակային ռեսուրսներով (ավելի քան 12,800 հա), սակայն ներկայումս միջին հաշվով օգտագործվում է դրանց մոտ 1/3-ը: Հեռագնա արոտների սահմանափակ օգտագործումը պայմանավորված է հիմնականում անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությամբ կամ առկաների անմխիթար վիճակով, ինչը նպաստում է գյուղամերձ արոտավայրերի գերարածեցմանը:

Նախագծի նպատակն է խթանել մասնակցային պլանավորման գործընթաց բոլոր շահագրգիռ կողմերի/թիարախային խմբերի մասնակցությամբ՝ մշակելու և ներդնելու արոտների կայուն կառավարման համապարփակ համակարգ ծրագրային համայնքներում: 

Ծրագրով նախատեսվում է աջակցել հեռագնա արոտներում ենթակառուցվածքային ցանցի բարելավմանը (արոտներ տանող ճանապարհներ, ջրախմոցներ և մակատեղեր, ֆերմերների համար նախատեսված կացարաններ): Արդյունքում, թիրախային համայնքներում հասանելի արոտավայրերը կավելանան 50%-ով (ավելի քան 2,000 հա), ինչը կնպաստի կերային բազայի քանակի ու որակի բարելավմանը, դեգրադացվող տարածքներում գերարածեցման նվազեցմանը, համայնքային մակարդակում ռեսուրսների կայուն կառավարման համար կարողությունների զարգացմանը:

Նախագծի արդյունքները

Ծրագրի իրականացումից հետո կունենաք հետևյալ արդյունքները.

  • 3 թիրախային համայնքներում ներդրվել են բնական կերհանդակների համապարփակ կառավարման և կայուն օգտագործման գործելակերպեր (ներառյալ հերթափոխային արածեցման համակարգը)՝ մեղմելու հողերի դեգրադացիան,
  • զարգացել են տեղի բնակչության (արոտօգտագործողներ/ֆերմերներ, ՏԻՄ-ի ներկայացուցիչներ) կարողությունները՝ մշակելու և ներդնելու արոտների կառավարման համակարգ, 
  • 5,850 հա արոտներն օգտագործվում են համաձայն հերթափոխային արածեցման կարգի,
  • գյուղամերձ արոտների գերարածեցումը նվազել է 2,000 հա հեռագնա արոտների հասանելիության արդյունքում,
  • հեռագնա արոտները հասանելի են բարելավված ենթակառուցվածքի շնորհիվ (դեպի արոտ տանող բարելավված ճանապարհ -ընդամենը 16 կմ, 4 ջրելատեղ կենդանիների համար, 3 մակատեղեր 450մ2 մակերեսով յուրաքանչյուր համայնքի համար, 3 կացարաններ անասնապահների համար):


 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Irrigation system is operational_1.jpg
Վարելահողերի վերականգնում դրենաժային համակարգի կառուցման միջոցով Լոռու մարզի Լեռնանցք համայնքում
Հողերի դեգրադացիա
Plantings_1 (1).jpg
ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի դեգրադացված հողերի և ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction works 1.jpg
ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնում` ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգի վերականգնման, գյուղտեխնիկայի տրամադրման և հողերի կայուն կառավարման համար տեղական կարողությունների զարգացման միջոցով
Հողերի դեգրադացիա
Construction launched_1.jpg
Արոտների կայուն կառավարման համակարգի ներդրում Սյունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Distribution of construction materials in Karchaghbyur.jpg
Կլիմա Իստ Պլյուս ծրագիր. Արոտների կայուն կառավարման գործելակերպերի ներդրում Գեղարքունիքի մարզի լեռնային համայնքներում
Հողերի դեգրադացիա
Drip irrigtation filter.jpg
Ավանդական մշակաբույսերով և էկո-տեխնոլոգիաների կիրառությամբ համայնքային այգու հիմնումը որպես ոչ մետաղական հանքարդյունահանման այլընտրանք
Հողերի դեգրադացիա
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին