COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում՝ նորարարական ստորջրյա տեխնոլոգիայի կիրառմամբ

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում՝ նորարարական ստորջրյա տեխնոլոգիայի կիրառմամբ

Տարածաշրջան :
Գեղարքունիք
Դրամաշնորհառո :
«Արմդայվինգ» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$50000.00
Հովանավորի գումար:
$76200.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

 

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

 

Սևանա լիճը Հայաստանի և Հարավային Կովկասի ջրային ամենամեծ ավազանն է: Լճում բնակվում են 6 տեսակի ձկներ, որոնք բոլորն են անհետացման վտանգի տակ են, մինչդեռ լճի ավազանում կան ավելի քան 250 տեսակ ողնաշարավորներ (48-ը պաշտպանված են), մոտ 150 տեսակ անողնաշարավորներ և մոտ 1600 բույսեր։

Սևանա լճի հատակին կան բազմաթիվ լքված թակարդներ ու ձկնորսական ցանցեր։ Թեև այդ ցանցերն ու թակարդները չեն օգտագործվում, բայց դրանք շարունակում են որսալ և սպանել ձկներին, խեցգետիններին և այլն: Բուսական ու կենդանական աշխարհի քայքայվող մնացորդները քայքայվելիս թթվածին են սպառում, ինչը լճի հատակին ստեղծում է անաերոբ միջավայր: Սա վնասակար է էնդեմիկ տեսակների համար․ օրինակ՝ Սևանի իշխանի, որը ձվադրում է միայն թթվածնով հարուստ ջրային տարածքներում՝ 25–30 մ խորության վրա: 

Ծրագրի նպատակն է մաքրել Սևանա լճի հատակը լքված թակարդներից, ձկնորսական ցանցերից և այլ աղբից, իսկ ձեռք բերված ձկնորսական նեյլոնե ցանցերը վերամշակել շուկայական արտադրանքում՝ կիրառելով տեխնիկական սարքավորումներ՝ համակարգված սքանավորելու լճի հունը, ինչը կմեծացնի մաքրման ջանքերի արդյունավետությունն ու կարողությունը։ Լքված ցանցերը, թակարդները և այլ աղբը գտնելու համար կգործարկվեն սքանավորող հիդրոլոկատոր, ստորջրյա հեռակառավարվող մեքենա (ROV/ՍՀՄ) և դրոններ։ Այնուհետև, աղբը հավաքելու համար սուզումներ կիրականացնեն որակավորում ունեցող ջրասուզակ-կամավորները։ Քարտեզագրման և մաքրման աշխատանքները, ինչպես նաև վերամշակված արտադրանքի նախագծումը, արտադրությունը և շուկայավարումը կիրականացվեն տեղի համայնքի ակտիվ մասնակցությամբ և ջանքերով: Տեղացի երիտասարդները կզբաղվեն նաև ռոբոտաշինությամբ՝ նպատակ ունենալով կառուցել, ծրագրավորել և շահագործել մակերեսային հիդրոլոկատորներ և ստորջրյա դրոններ: Ծրագիրը նախատեսում է վերամշակել ձեռք բերված ձկնորսական նեյլոնե ցանցերը, ներգրավել և կրթել տեղի համայնքին, հիմնականում՝ կանանց, արտադրելու և շուկա հանելու ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ, որոնք կվաճառվեն այցելուներին և զբոսաշրջիկներին։ 

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքներն են՝

Լճի հունի սքանավորում և աղբի մեծ ծավալներ ունեցող տարածքների քարտեզագրում․ տարեկան սքանավորվում է 50 կմ2 տարածք (ընդհանուրը՝ 100 կմ2) և հայտնաբերվում է 10 վայր՝ 100 կգ աղբով։ 

Լճի հունի մաքրում. տարեկան հավաքվում է 2,500 կգ աղբ (ընդհանուր 5000 կգ), ներառյալ՝ լքված թակարդներն ու ձկնորսական ցանցերը:

Երիտասարդների վերապատրաստում մակերեսային և ստորջրյա դրոններ կառուցելու, ծրագրավորելու և շահագործելու համար. մոտ 30 երեխաներ վերապատրաստվում են «Արմաթ» (Սևան) լաբորատորիայում՝ կառուցելու և շահագործելու անկախ նավիգացիայով 2 նավ և ստորջրյա 2 դրոն։ 

Տեղական համայնքների վերապատրաստում՝ վերամշակված արտադրանք տալու համար․ համայնքի 12 անդամներից բաղկացած 6 թիմ (մոտ 70 մեծահասակ) վերապատրաստվում են «MADE»-ի արհեստավորների կողմից: Վերականգնված նյութի առնվազն 25%-ը վերամշակվում է, և արտադրվում են իրացման ենթակա իրեր: Վերականգնված նյութի առնվազն 25% -ը վերամշակվում է, և արտադրվում են վաճառքի ենթակա իրեր։

Սևանա լիճը Հայաստանի և Հարավային Կովկասի ջրային ամենամեծ ավազանն է: Լճում բնակվում են 6 տեսակի ձկներ, որոնք բոլորն են անհետացման վտանգի տակ են, մինչդեռ լճի ավազանում կան ավելի քան 250 տեսակ ողնաշարավորներ (48-ը պաշտպանված են), մոտ 150 տեսակ անողնաշարավորներ և մոտ 1600 բույսեր։

Սևանա լճի հատակին կան բազմաթիվ լքված թակարդներ ու ձկնորսական ցանցեր։ Թեև այդ ցանցերն ու թակարդները չեն օգտագործվում, բայց դրանք շարունակում են որսալ և սպանել ձկներին, խեցգետիններին և այլն: Բուսական ու կենդանական աշխարհի քայքայվող մնացորդները քայքայվելիս թթվածին են սպառում, ինչը լճի հատակին ստեղծում է անաերոբ միջավայր: Սա վնասակար է էնդեմիկ տեսակների համար․ օրինակ՝ Սևանի իշխանի, որը ձվադրում է միայն թթվածնով հարուստ ջրային տարածքներում՝ 25–30 մ խորության վրա: 

Ծրագրի նպատակն է մաքրել Սևանա լճի հատակը լքված թակարդներից, ձկնորսական ցանցերից և այլ աղբից, իսկ ձեռք բերված ձկնորսական նեյլոնե ցանցերը վերամշակել շուկայական արտադրանքում՝ կիրառելով տեխնիկական սարքավորումներ՝ համակարգված սքանավորելու լճի հունը, ինչը կմեծացնի մաքրման ջանքերի արդյունավետությունն ու կարողությունը։ Լքված ցանցերը, թակարդները և այլ աղբը գտնելու համար կգործարկվեն սքանավորող հիդրոլոկատոր, ստորջրյա հեռակառավարվող մեքենա (ROV/ՍՀՄ) և դրոններ։ Այնուհետև, աղբը հավաքելու համար սուզումներ կիրականացնեն որակավորում ունեցող ջրասուզակ-կամավորները։ Քարտեզագրման և մաքրման աշխատանքները, ինչպես նաև վերամշակված արտադրանքի նախագծումը, արտադրությունը և շուկայավարումը կիրականացվեն տեղի համայնքի ակտիվ մասնակցությամբ և ջանքերով: Տեղացի երիտասարդները կզբաղվեն նաև ռոբոտաշինությամբ՝ նպատակ ունենալով կառուցել, ծրագրավորել և շահագործել մակերեսային հիդրոլոկատորներ և ստորջրյա դրոններ: Ծրագիրը նախատեսում է վերամշակել ձեռք բերված ձկնորսական նեյլոնե ցանցերը, ներգրավել և կրթել տեղի համայնքին, հիմնականում՝ կանանց, արտադրելու և շուկա հանելու ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ, որոնք կվաճառվեն այցելուներին և զբոսաշրջիկներին։ 

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքներն են՝

  • Լճի հունի սքանավորում և աղբի մեծ ծավալներ ունեցող տարածքների քարտեզագրում․ տարեկան սքանավորվում է 50 կմ2 տարածք (ընդհանուրը՝ 100 կմ2) և հայտնաբերվում է 10 վայր՝ 100 կգ աղբով։ 
  • Լճի հունի մաքրում. տարեկան հավաքվում է 2,500 կգ աղբ (ընդհանուր 5000 կգ), ներառյալ՝ լքված թակարդներն ու ձկնորսական ցանցերը:
  • Երիտասարդների վերապատրաստում մակերեսային և ստորջրյա դրոններ կառուցելու, ծրագրավորելու և շահագործելու համար. մոտ 30 երեխաներ վերապատրաստվում են «Արմաթ» (Սևան) լաբորատորիայում՝ կառուցելու և շահագործելու անկախ նավիգացիայով 2 նավ և ստորջրյա 2 դրոն։ 
  • Տեղական համայնքների վերապատրաստում՝ վերամշակված արտադրանք տալու համար․ համայնքի 12 անդամներից բաղկացած 6 թիմ (մոտ 70 մեծահասակ) վերապատրաստվում են «MADE»-ի արհեստավորների կողմից: Վերականգնված նյութի առնվազն 25%-ը վերամշակվում է, և արտադրվում են իրացման ենթակա իրեր: Վերականգնված նյութի առնվազն 25% -ը վերամշակվում է, և արտադրվում են վաճառքի ենթակա իրեր։ 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
DSCN5145.jfif
Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/
Կենսաբազմազանություն
DSC01532.jfif
Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում
Կենսաբազմազանություն
Local species of vegetables grown at the project pilot farmland 2_22 July 2010.jpg
Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում
Կենսաբազմազանություն
Resized.jpg
Տեղական հզորությունների զարգացում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի իրականացումը ապահովելու համար
Կենսաբազմազանություն
Construction of insed fishery_June 20, 2012 (1).jpg
Սևանի իշխան (Salmo ischchan Kessler) ձկնատեսակի պահպանության և վերարտադրության նախադրյալների ստեղծում` Սևանա լճի ջրահավաք ավազանի մի շարք համայնքներում բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և Գեղհովիտ համայնքում ձկնաբուծական համալիրի հիմնման միջոցով
Կենսաբազմազանություն
4 (4).jpg
Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում
Կենսաբազմազանություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին