Նախագծի հիմնական նպատակն է ընդլայնել Կարևորագույն Թռչնաբանական Տարածքներում (ԿԹՏ) գործող խնամակալների խմբերի ներուժը իրականացնելու տեսակների և իրենց բնադրավայրերի արդյունավետ պահպանությունը և ուժեղացնել տեղական համայնքների դիրքերը` ուսումնառության և էկոտուրիզմի զարգացման միջոցով: Նախագծի կարևորագույն տարրերից է բնապահպանական և զարգացման տարրերի փոխկապակցումը, այսինքն` պահպանել կենսաբազմազանությունը և ստեղծել եկամուտի աղբյուր տեղական համայնքի համար բնական պաշարների ոչ սպառողական օգտագործման միջոցով:
Դսեղ ԿԹՏ-ում, որը միջազգային նշանակություն ունեցող տեղանք է, նախատեսվում է հիմնադրել շինություն` այցելուների կենտրոն: Կենտրոնի գործունեությունը ներառելու է զբոսաշրջիկներին տեղի կենսաբազմազանության, հրատապ բնապահպանական խնդիրների մասին տեղեկություններ տրամադրելը, թռչնադիտարկման և էկոտուրիստական արշավներ կազմակերպելը, ինչպես նաև տեղական համայնքների երիտասարդության համար կրթական կենտրոն լինելը: Ապագա ծրագրերը ընդգրկում են նաև նշված տարածքում «քնելու և նախաճաշի» (B&B) տուրիզմի զարգացումը` որպես ներհամայնքային տուրիզմի տեսակներից մեկը, որը կարելի է խթանել կենտրոնի միջոցով: Այս տեղանքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նաև դրա ռազմավարական դիրքը և նշանակությունը Էկո- և մշակութային զբոսաշրջության համար, քանի որ այն հարակից է Վրաստան - Հայաստան միջազգային մայրուղուն:
Նախագիծը ենթադրում է հետևյալ ենթարդյունքները`
1. ԿԹՏ խնամակալների ներուժը ընդլայնված է տարածքների և թռչնատեսակների պարբերական մոնիտորինգը իրականացնելու համար և համաշխարհային մակարդակով վտանգված թռչունների պահպանման կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունները տրամադրված են համապատասխան ղեկավար մարմիններին տարածքների պահպանումը խթանելու համար:
2. Տեղական համայնքներում բնակիչների իրազեկությունը բարձրացված է վտանգված թռչնատեսակների, նրանց բնադրավայրերի կարևորության և պահպանության անհրաժեշտության մասին:
3. Այցելուների կենտրոնի ստեղծում, որը գործում է որպես տեղական համայնքի ու շահառուների մեկնակետ և հնարավորություն է ստեղծում զարգացնելու թռչնադիտարկումը և համայնքային զբոսաշրջությունը:xxx
Ծրագրի արդյունքների մասին պատմող նյութը կարող եք տեսնել http://www.youtube.com/watch?v=g35lcY6FLH8 (անգլերեն տարբերակ):
Բաժանորդագրվեք մեր նորություններին