Դարևսկու իժը գրանցված է Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում և ՀՀ կենդանիների Կարմիր գրքում` որպես «Կրիտիկական Վիճակում գտնվող» տեսակ:
Էկոլոգիական նեղ հարմարվողականության հետ կապված` Դարևսկու իժի համար առաջնահերթ վտանգ է ներկայացնում ապրելավայրերի դեգրադացիան, որը տեղի է ունենում գյուղատնտեսական կենդանիների չկանոնակարգված արածեցման, խոտհունձի և գյուղատնտեսական այլ նպատակներով հողերի յուրացման հետևանքով:
Ներկայացվող նախագծով նախատեսվում է իրականացնել ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի գյուղին հարող Ջավախքի լեռնաշղթայի լանջերի վրա գտնվող Դարևսկու իժի բիոտոպների պահպանությանը նպատակաուղղված մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են մինչև այդ տեսակի բիոտոպների ընդգրկումը նոր բնության հատուկ պահպանվող տարածքի` «Արփի լիճ» ազգային պարկի մեջ:
Ծրագիրը նախատեսում է իրականացնել հետևյալ գործողություններ`
Ծրագրի արդյունքների մասին պատմող ֆիլմը կարող եք տեսնել http://www.youtube.com/watch?v=8PbKgckB5qc (հայերեն տարբերակ) և http://www.youtube.com/watch?v=BnMsSrLtOXo (անգլերեն տարբերակ)
Բաժանորդագրվեք մեր նորություններին