ՀԿ-ն առաջարկում է մեղվաբուծության զարգացման պիլոտային մի ծրագիր, որի արդյունքում կստեղծվի մեղվաբուծության զարգացման կենտրոն, որը ծրագրի երկրորդ տարուց սկսած տարեկան կապահովի տարածքի 19 համայնքների սոցիալապես անապահով 30 շահառու ընտանիքների 5-ական մեղվաընտանիքների տրամադրումը: Ամեն տարի այս կենտրոնի շնորհիվ կընդլայնվի շահառու ընտանիքների և տարածքում մեղվաընտանիքների քանակը: Բացի այս կենտրոնը կապահովի տարածաշրջանում արտադրված մեղրի փաթեթավորումն ու սպառումը:
Ակնկալվում է մի քանի տարվա ընթացքում մեղվաընտանիքների բազմացման շնորհիվ տարածաշրջանում զարգացնել մեղվաբուծությունը, որի ուղղակի ազդեցությունը կլինի տարածքի բուսականության պահպանումն ու անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցումը:
Ծրագիրը նպատակ ունի խթանել մեղվաբուծությունը, որպես կենսաբազմազանության պահպանման աղբյուր և կրճատելու անասնապահության զարգացաման ինտենսիվ աճը, որը հիմնականում նպաստում է հողերի դեգրատացիային: Բացի այս ծրագիրը կխթանի նաև ագրոէկոհամակարգային ծառայությունների բարելավմանը ԱՊ և հարակից տարածքներում (21.179 հա ընդհ մակերես):
Նախատեսվում է նաև տարածքում ստեղծել Արփի լճի մեղվապահների կենտրոն /այսուհետ ԱԼՄԿ/, որը կապահովի մեղվաբույծների համագործակցությունը, մեղրի վերամշակումը և վաճառքը, մեղվաընտանիքների գենետիկան և հիվանդությունների վերահսկումը:
Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի նորաստեղծ Արփի Լիճ ԱՊ-ի բնական միջավայրերի և կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության մեղմում` ԱՊ-ում ներառված և հարակից համայնքներումª մեղվաբուծության զարգացման միջոցով:
Ծրագրի արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին