ԷԿՈ-99 համայանքահեն կազմակերպությունը, Հայատանյան Կլոր սեղանի հետ համատեղ, փորձարկում և ներդնոմ է հողերի կառավարման համալիր օրգանական մեթոդոլոգիա Արարատյան դաշտի աղուտ հողերում, որտեղ հողերի մի ստվար հատված չի մշակվում աղակալման և անապատացման պատճառով: Հողազուրկ երկրում սա լրջագույն խնդիր է, և եթե լուծման ուղիներ չգնվեն, ապա դա կդառնա լուրջ բնապահպանական, սոցիալական և տնտեսական խնդիր:
ԷԿՈ-99-ի նպատակն է կիրառել ուրույն բնախնայող մեթոդ` տեսական և պրակտիկ աշխատանքների միջոցով ոչ քիմիական եղանակով աղակալած դեգրադացված հողերը վերադարձնելու գյուղատնտեսական շրջանառության մեջ համալիր եղանակով:
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Արարատյան հարթավայրում, սկսել աղակալած հողերի վերականգնման բնամոտ և բնախնայող համալիր եղանակի կիրառումը` տեսական և գործնական միջոցառումների օգնությամբ:
Ծրագրի խնդիրները`
- Հզորացնել ԷԿՈ-99-ի ցուցադրական տնտեսության կարողությունները, որը կդառնա Հայաստանում առաջինը, որ կիրականացնի և կտարածի աղակալած հողերի վերականգնման համալիր օրգանական մեթոդը; մի փոքրիկ փորձարարական հողակտոր կստեղծվի հարևան Հայկաշեն համայնքում:
- Տեսական և գործնական պարապմունքների միջոցով տարածել հողերի կայուն կառավարման պրակտիկան ֆերմերների և երիտասարդության շրջանում:
Ծրագրի արդյունքների մասին պատմող ֆիլմը կարող եք տեսնել http://www.youtube.com/watch?v=vpXujBlcXJQ (հայերեն տարբերակ)
Բաժանորդագրվեք մեր նորություններին