Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել Լուսաղբյուր գյուղական համայնքի կարողությունները՝ դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին, ինչպիսիք են՝ հողերի դեգրադացիան, կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել կայուն եկամուտ՝ գյուղական աղքատության դեմ պայքարի և պարենային անվտանգության խնդիրների լուծման համար:
Ծրագիրը նախատեսում է ներդնել հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման համակարգ՝ բարձրարժեք կուլտուրաների մշակման և վերամշակման տեխնոլոգիաների ներդրման, ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման միջոցով՝ վերականգնելու համայնքի հողատարածքները ու արդյունագործական լանդշաֆտները, որոնք խախտվել էին։
Ծրագիրը նաև կաջակցի տեղական կարողությունների ամրապնդմանը՝ խելացի ագրոէկոլոգիական պրակտիկայի կիրառման մեջ: Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 120 հա հողատարածք կսկսի մշակվել `դրանով իսկ բարելավելով Լուսաղբյուր համայնքի 250 տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական վիճակը:
Բարձրարժեք մշակաբույսերի տեղայնացումը, դրանց սերմնացուների բանկի հիմնումը, մաքրման և տեսակավորման կայանը, որոնք կառավարվելու են համայնքային «Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»-ի միջոցով, կապահովեն եկամուտների ավելացում տեղի բնակչության համար և կնպաստեն արտադրական լանդշաֆտների կայուն օգտագործմանը, ինչպես նաև աղքատության և արտագաղթի կրճատմանը:
Նախագծի արդյունքները
Նախագծի ակնկալվող արդյունքներն են.
• 120 հա հողատարածքի օգտագործում գյուղատնտեսական նպատակներով` եկամտաբեր գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ։
• 30 հա վարելահողերի վրա բարձրարժեք հացահատիկային կուլտուրաների (հաճար), համայնքի 90 հա տնամերձներում, համայնքի համար նոր, բարձրարժեք կուլտուրաների տեղայնացում՝ (լոբազգիներ, բանջարեղեն) հողերի էռոզիայի դեմ պայքարելու, ինչպես նաև արդյունագործական լանդշաֆտների բարելավման նպատակով։
• Հատիկավոր մշակաբույսերի մաքրման և տեսակավորման սարքավորումների(սեպարատոր 1 հատ, տեսակավորման մեքենա 1 հատ) տեղադրում՝ զարգացնելու համայնքի կարողությունները և ավելացնելու եկամուտները (250 ընտանիք՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 1152 ԱՄՆ դոլարի համարժեք դրամի եկամուտ)
• Սերմնացուների շրջանառու բանկի հիմնում՝ ապահովելու որակյալ սերմացուների հասանելիությունը համայնքի և հարակից համայնքների բնակիչների համար։
• Լուսաղբյուր համայնքում 1670 մետր ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ ջրերը ուղղորդելու և բնակչության կարիքների համար օգտագործելու նպատակով, ապահովելով համայնքի 250 ընտանիքների համար անհրաժեշտ քանակի (30 լ/վրկ՝) ոռոգման ջուր վերականգնելու տարիներ շարունակ չօգտագործված հողերի մշակությունը։
• Համայնքի և նրա 1170 բնակիչների կարողությունների բարձրացում՝ խելամիտ գյուղատնտեսական գործելակերպերի, հողերի դեգրադացիայի, կլիմայական փոփոխությունների, գյուղական աղքատության դեմ պայքարի և սննդանապահովության խնդիրների լուծման համար:
Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել Լուսաղբյուր գյուղական համայնքի կարողությունները՝ դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին, ինչպիսիք են՝ հողերի դեգրադացիան, կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել կայուն եկամուտ՝ գյուղական աղքատության դեմ պայքարի և պարենային անվտանգության խնդիրների լուծման համար:
Ծրագիրը նախատեսում է ներդնել հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման համակարգ՝ բարձրարժեք կուլտուրաների մշակման և վերամշակման տեխնոլոգիաների ներդրման, ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման միջոցով՝ վերականգնելու համայնքի հողատարածքները ու արդյունագործական լանդշաֆտները, որոնք խախտվել էին։
Ծրագիրը նաև կաջակցի տեղական կարողությունների ամրապնդմանը՝ խելացի ագրոէկոլոգիական պրակտիկայի կիրառման մեջ: Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 120 հա հողատարածք կսկսի մշակվել `դրանով իսկ բարելավելով Լուսաղբյուր համայնքի 250 տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական վիճակը:
Բարձրարժեք մշակաբույսերի տեղայնացումը, դրանց սերմնացուների բանկի հիմնումը, մաքրման և տեսակավորման կայանը, որոնք կառավարվելու են համայնքային «Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»-ի միջոցով, կապահովեն եկամուտների ավելացում տեղի բնակչության համար և կնպաստեն արտադրական լանդշաֆտների կայուն օգտագործմանը, ինչպես նաև աղքատության և արտագաղթի կրճատմանը:
Նախագծի արդյունքները
Նախագծի ակնկալվող արդյունքներն են.
Բաժանորդագրվեք մեր նորություններին