Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Ծրագրի նկարագիր
Հայաստանում հողատարածքների ավելի քան 80 տոկոսը ենթարկվում է դեգրադացիայի արդյունաբերական գյուղատնտեսության, բնակավայրերի ոչ կայուն նախագծման և միջավայրի աղտոտվածության պատճառով: Սա հանգեցրել է տեղական պարենային անապահովության, պարենային ապրանքների գների բարձրացման, բնապահպանական վտանգների, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և էկոհամակարգերի կորստի:
Նախագիծն առաջարկում է պերմակուլտուրային մեթոդը՝ որպես պարզ, մատչելի և հասարակությանը հասանելի մոտեցում այս խնդիրների լուծման համար: Այս մոտեցումը լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանի բնակչության համար դեռ գրեթե չբացահայտված ոլորտ է: Պերմակուլտուրայի առաջարկած լուծումները Հայաստան ներմուծելու համար ծրագիրը նպատակ ունի կրթել և հզորացնել երիտասարդներին՝ ավագ դպրոցի աշակերտների համար մշակված վերապատրաստման մոդուլների միջոցով, որոնք կսովորեցնեն պերմակուլտուրայի սկզբունքներն ու էթիկան՝ զարգացնելով կարևոր գործնական հմտություններ և մտածելակերպ։
Ծրագրի թիմը կստեղծի պերմակուլտուրայի վերաբերյալ առաջին հայերեն կուրսը: Դասընթացների հիման վրա մշակված խաղայնացված քայլերը կօգնեն աշակերտներին վերականգնել դպրոցները շրջապատող լքված տարածքները՝ փոքր տարածքներում իրենց համայնքների համար առատ, առողջ ու բազմազան սնունդ աճեցնելու համար:
Պերմակուլտուրայի վերաբերյալ առցանց բովանդակությունը կներառի գործնական վարժություններ, թեստեր և մուլտիմեդիաներ, որոնց շնորհիվ երիտասարդները կզարգացնեն տեխնիկական հմտություններ՝ ստեղծելու իրենց սեփական պերմակուլտուրային դիզայնը կոնկրետ տարածքի համար: Ծրագիրը նաև կաջակցի պերմակուլտուրայի վերաբերյալ երիտասարդների սեփական նախաձեռնություններին` գովազդելով, գտնելով համապատասխան փորձագետներ և տրամադրելով կառավարման և դրամահավաքի կազմակերպման աջակցություն:
Ծրագիրը կգործի Տաթև համայնքում՝ հետագայում ընդլայնվելու հնարավորությամբ:
Ծրագրի արդյունքներ
Նախագիծը կտա հետևյալ արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին