Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Նախագծի նկարագրությունը
Սևանա լիճը պատմականորեն եղել է Գեղարքունիքի մարզի բնակչության ապրուստի հիմնական միջոցը։ Եկամտի այլընտրանքային հնարավորությունների բացակայությունը պատճառ է դարձել լճի ջրային և ձկնային ռեսուրսների անարդյունավետ և անվերահսկելի գերշահագործման, ինչը իր հերթին, գլոբալ տաքացման հետ մեկտեղ, աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա: Արդյունքում վտանգված է հսկայական մի էկոհամակարգ և ռազմավարական նշանակության խմելու ջրի պաշար։ Լճի էկոլոգիական ծանր վիճակը խորացնում է նաև աղքատությունը ափամերձ համայնքներում, որոնք ուղղակիորեն դառնում են կախյալ լճի ռեսուրսներից։
Խնդիրը լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում ձևավորել նոր մշակույթ և պատասխանատու վարքագիծ: Մասնավորապես՝ նախագիծը խթանում է մարզի բնակիչների ակտիվ ներգրավվածությունը էկոտուրիզմի և էներգաարդյունավետ պրակտիկայի մեջ՝ Ծովագյուղում նորարարական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծման միջոցով: Ուսումնական կենտրոնը էկոտուրիզմի և էներգաարդյունավետության վերաբերյալ բազմաթիվ տեսական և գործնական սեմինարների միջոցով կնպաստի գյուղացիների միջև գիտելիքների փոխանակմանը և տարածմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ բարելավելու իրենց ապրուստի միջոցները այլընտրանքային եկամուտների շնորհիվ:
Նախագծի արդյունքները
Նախագիծը կունենա հետևյալ արդյունքները.
• Էկոտուրիզմի ուսուցման և զբոսաշրջային ծառայությունների մատուցման արդյունքում 50 ընտանիք բարելավել է իր ապրուստի միջոցները:
• 75 երիտասարդներ վերապատրաստվել են որպես զբոսավար և կարող են կայուն եկամուտ ունենալ:
• Բարելավվել է Սևանա լճի ափամերձ 1501 հա տարածքի կառավարումը:
• ֆոտովալտային կայանի և արևային ջրատաքացուցիչի շահագործման շնորհիվ տարեկան խնայվում է 2000 ԱՄՆ դոլար:
• 7 տոննայով կրճատվել են CO2-ի արտանետումները
• 50 տոննայով կրճատվել է Սևանա լիճ և ավազանային գետեր մուտք գործող պինդ թափոնների քանակը
• 50 ֆերմերներ և գյուղական ՓՄՁ-ներ կրկնօրինակել են էներգաարդյունավետ լուծումները իրենց տնային տնտեսություններում:
Բաժանորդագրվեք մեր նորություններին