Ծրագրի մանրամասներ և արդյունքներ
Ծրագիրն ուղղված է հողերի դեգրադացիայի նվազեցմանը և կայուն հողօգտագործմանը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի աղտոտվածության կանխարգելմանը Արմավիրի մարզի Փարաքար համայնքում: Այն լավ ցուցադրական ծրագիր է բնապահպանական խնդիրները պարզագույն ձևով լուծելու համար:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլերով: Այս փուլում նախատեսվում է կառուցել 800մ երկարությամբ ջրահեռացման կոլեկտոր և կենսաբանական լճակ, կազմակերպել կայանը շահգործող անձնակազմի ուսուցում և համայնքի բնակչության բնապահպանական իրազեկության բարձրացում:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքի ավելի քան 50հա գյուղատնտեսական դեգրադացված հողատարածքներ կվերականգնվեն և կապահովվի դրանց կայուն օգտագործման գործընթացը: Համայքնի մոտ 100 տնային տնտեսություններ կունենան գյուղատնտեսական մթերքների (հիմնականում բանջարեղեն) կայուն արտադրություն և եկամուտներ (տարեկան միջինը 950 ԱՄՆ դոլարի), ինչը կբարելավի նրանց սոցիալական վիճակը: Կբարձրանա համայնքի բնակչության բնապահպանական իրազեկության մակարդակը և նրանք ձեռք կբերեն հողերի կայուն կառավարելու գիտելիքներ:
Ծրագրի արդյունքների մասին պատմող նյութը կարող եք տեսնել https://www.youtube.com/watch?v=UgOayPAy-II (անգլերեն տարբերակ)
Բաժանորդագրվեք մեր նորություններին