COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image

Recycle It

Տարածաշրջան :
Արմավիր
Դրամաշնորհառո :
«ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների Կայուն Զարգացման Նորարական Լուծումներ» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Քիմիական նյութեր
Խաչաձևվող ոլորտներ :
---
Դրամաշնորհի գումարը :
$49200.00
Հովանավորի գումար:
$78230.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

«RecycleIt» նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը`թափոնների տեսակավորման աղբամաններ տեղադրելու և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով: Մայրաքաղաք Երևանում և ընտրված գյուղական համայնքներում նախատեսվում է իրականացնել թափոնների տարանջատման և վերամշակման աշխատանքները, ստեղծել թափոնների կառավարման ոլորտում նոր բիզնես հնարավորություններ, բարձրացնել հանրային իրազեկվածությունը թափոնների վերամշակման և վերօգտագործման մասին, նպաստել էկոլոգիական կրթությանը: ՓԴԾ-ի դրամաշնորհի միջոցով ՀԿ-ն նախատեսում է տարբեր տեսակի աղբամաններ տեղադրել 50 հաստատություններում, ներառյալ դպրոցներ, համալսարաններ, կազմակերպություններ, ընկերություններ և նախատեսել հանրության համար հասանելի 10 կետեր պլաստիկի, թղթի, ապակու և մետաղական թափոնների հավաքման համար, որը հետագայում տեղափոխվելու է վերամշակման վայրեր։

Ծրագրով նախատեսվում է նվազեցնել աղբավայրերում վերամշակվող թափոնների քանակը` խթանելով չորս տեսակի կոշտ թափոնների վերամշակումը: Սա առաջին հերթին կնպաստի հողամասերում և աղբավայրերում բաց այրման հետևանքով առաջացած վտանգավոր արտանետումների կրճատմանը, որը առաջացնում է օդի, ջրի և հողի աղտոտում, կենսաբազմազանության կորուստ և առաջացնում է վտանգներ մարդու առողջության համար: Ավելին, նախատեսվում է ացկացնել մրցույթներ, դասընթացներ և հանրային միջոցառումներ տարբեր շահագրգիռ կողմերի համար՝ բարձրացնելու իրազեկվածությունը թափոնների սխալ կառավարման վտանգավոր ազդեցության մասին: Այս գործողությունները կնպաստեն նաև վերամշակման ենթակա թափոնների տարանջատմանը և հավաքմանը:

Նախագծի ակնկալվող արդյունքները.

  • Առնվազն 50 ընկերություններում ներկայացված է «Կրճատել -> Վերօգտագործել -> Վերամշակել» մոտեցումը,
  • 300 տեսակավորող աղբամաններ տեղադրվել են մոտ 50 հաստատություններում, ներառյալ դպրոցներ, համալսարաններ, կազմակերպություններ, ընկերություններ և հանրության համար հասանելի հավաքման կետեր,
  • Ծրագրում ուղղակիորեն ներգրավված են ավելի քան 5000 աշակերտներ և 4000 ուսանողներ, ընդհանուր առմամբ 300,000 բնակչություն իրազեկվել է հանրային միջոցառումների, մրցույթների, դասընթացների և սոցիալական քարոզարշավների միջոցով,
  • Առնվազն 100 տոննա պլաստիկ շիշ վաճառվել է վերամշակող ձեռնարկություններին,
  • Համաձայնագրեր են ստորագրվել 4 համայնքների հետ, որտեղ պլաստիկ թափոնները հավաքվում և տեղափոխվում են վերամշակող ընկերություններ։ 
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Project signboard.jpg
Կապան քաղաքում Ողջի գետի ջրերի ծանր մետաղներով աղտոտման կանխարգելում`մերձափնյա էկոհամակարգի վերականգման միջոցով
Քիմիական նյութեր
5 (3).jpg
Լեռնարոտ համայնքում «կանաչ» կենտրոնի հիմնադրում. արևային էներգիայի ներուժի օգտագործում տեղական կարիքների համար
Քիմիական նյութեր
648498193253e.webp
Երկխոսություն պետական եւ հասարակական կառույցների միջև՝ պոլիէթիլենային տոպրակների նվազեցման քաղաքականության մշակման նպատակով
Քիմիական նյութեր
648498193253e.webp
«Հանուն թույներից զերծ շրջակա միջավայրի՝ տեղական մակարդակից մինչև համընդհանուր»
Քիմիական նյութեր
Bins at Educ Inst_1.jpg
Recycle It
Քիմիական նյութեր
Cyllindric waste miller_3.jpg
Աղբի տեսակավորման փորձնական գործարանի կառուցում Արարատի մարզի Դաշտաքարի աղբավայրում
Քիմիական նյութեր
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին