Նախագծի նպատակն է նվազեցնել կամ հնարավորինս բացառել բնապահպանական և առողջապահական ռիսկերը` կապված Արարատի մարզի Դաշտաքարի կենտրոնացված աղբավայրի շահագործման հետ, թափոնների տեսակավորման փորձնական գործարանի կառուցման և շահագործման միջոցով:
Տարիներ շարունակ աղբավայրը թափոններ է ընդունել15 գյուղական և քաղաքային համայնքներից, չնայած, որ տարածքի ծավալը սահմանափակում է հետագա շահագործումը 2014-2015թթ` դրանով իսկ վտանգելով կայուն և անվտանգ շահագործումը, ինչպես նաև համայնքներում ձևավորված թափոնների կառավարման համակարգի հնարավոր ընդլայնումն ու բարելավումը: Բացի այդ, աղբի բաց այրումից և աղբավայրերի հրդեհներից առաջացած դիօքսինի և ֆուրանի արտանետումները, որոնք առաջացնում եմ լուրջ խնդիրներ առողջությանը, հաճախակի տեղի են ունենում ամռանը ինքնաբռնկման և աղբավայրում առկա պլաստիկ թափոնների այրման արդյունքում:
Նշված խնդիրը լուծելու նպատակով «Գյուղական Համայնքների Կայուն Զարգացում» ՀԿ համագործակցելով §Մաքուր Երկիր¦ ՍՊԸ-ի հետ, որը 2010թ. ի վեր իրականացնում է 15 գյուղական և քաղաքային համայնքների աղբահանությունը, նախաձեռնել են ծրագիր, որը ուղղված է աղբի տեսակավորման և վերամշակման նոր գործարանի ստեղծմանը Դաշտաքարի աղբավայրում: Այդ պատճառով Հոլանդական PUM կազմակերպությունից հրավիրվել է այդ ոլորտի փորձագետ և համատեղ մշակվել է գործարանի տեխնոլոգիական մասը, ինչպես նաև կազմվել է նախնական նախագծանախահաշվային փաստափղթերը:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. 1. Դաշտաքարի կենտրոնացված աղբավայրում թափոնների տեսակավորման փորձնական գործարանի կառուցում, որը կապահովի օրգանական և ոչ օրգանական թափոնների տարանջատումը` ոչ օրգանական նյութերի հետագա տեսակավորմամբ և պլաստիկի, մետաղի, ապակու, կտորեղենի, թղթի և այլնի տարանջատմամբ, 2. Օրգանական թափոնների վերամշակման արտադրամաս, որը կարտադրի կենսագազ և գյուղատնտեսական նշանակության պարարտանյութ: Շինարարական աշխատանքների իրականացման հերթականությունն ու ծավալը կախված է փուլերի փոխկապակցման և միջոցների առկայության հնարավորությունից:
Առաջարկվող ծրագրի իրականացումը կապահովի կենցաղային աղբի կայուն կառավարման, անվտանգ, եկամուտ ապահովող ցուցադրական մոդել, որը կգործի աղբի նվազեցման սկզբունքով և կունենա կրկնապատկման հնարավորություն այլ համայնքներում:
ԳԷՀ ՓԴԾ ֆինանսավորմամբ կաջակցվի միայն առաջին փուլի իրականացումը, որը կտևի 7 ամիս:
Նախագծի արդյունքները
• Դաշտաքարի կենտրոնացված աղբավայրում թափոնների տեսակավորման փորձնական գործարանի կառուցում և գործարկում, որտեղ կընդգրկվի ուսուցում անցած աշխատակազմ,
• Ծրագրի վերաբերյալ ուսումնական նյութերի մշակում,
• Քաղաքային աղբավայրեր շահագործող մարմինների և համայնքային մակարդակում որոշում կայացնողների գիտելիքների և իրազեկության մակարդակի բարձրացում` փորձի փոխանակման և գործնական դասընթացների միջոցով,
• Ուսուցման և իրազեկության բարձրացման արշավների կազմակերպում` ուղղված աղբի նվազեցման և վերամշակման նպատակով տերանջատման մեթոդների ներկայացմանը:
Բաժանորդագրվեք մեր նորություններին