Սյունիքում 1960-ական թ-ից ի վեր բուռն զարգացում ստացած լեռնահանքային արդյունաբերությունը առաջացրել է էկոհարամակարգերի դեգրադացիա, թափոնների կուտակում և ջրի, հողի և օդի աղտոտում: Կապան քաղաքում թափուկավայր է տեղադրվել քաղաքի կենտրոնական հատվածում 3 հեկտար ընդհանուր մակերերսով: Այս հանքը, համեմատած այլ հանքերի հետ, չի շահագործվել պահանջվող մետաղների (պղինձ, ցինկ, ոսկի) ցածր բաղադրության պատճառով և դարձել է թափուկավայր: Սակայն այն պարունակում է բավարար քանակությամբ ծանր և տոքսիկ մետաղներ՝ աղտոտելու ջուրը և առաջացնելու փոշի, որը լուրջ մտահոգության պատճառ է: 1980-ական թվականներին Խորհրդային իշխանությունը փորձ արեց մաքրելու տարածքը, սակայն այն ձախողվեց, քանի որ բեռնատարները չէին կարողանում մոտենալ մեծ թեքությամբ լանջերին տեղադրված թափոններին: Թափուկավայրը շարունակում է աղտոտել քաղաքը, Ողջի գետի հարակից տարածքը և ի վերջո Արաքս գետը՝ ստեղծելով բնապահպանական ռիսկեր ստորև գտնվող քաղաքային և գյուղական համայնքների և հարևան երկրների համար:
2012-2013 թ.թ. Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի և «Խուստուփ» փրկարարական ջոկատ ՀԿ-ի կողմից կատարվել է էքսպերիմենտալ ծառատունկ, որի արդյունքում առանձնացվել են այս վայրում աճող ծառաթփերի տեսակներ և մշակվել է տնկման եղանակ թափուկավայրերի կանաչապատման համար: Մասնավորապես, պարզվել է, որ ծառատեսակներից փռշնին, գիհին և դրախտածառը կարող են հաջողությամբ աճել թափուկատարի վրա, եթե փոսի մեջ ավելացվի փոքր քանակաությամբ հող և գոմաղբ սակավ ջրելու պայմանով:
Նախագիծը նպատակն է կանխել Կապան քաղաքի թափուկավայրից առաջացած ծանր մետաղների և քիմիկատների արտանետումը շրջակա միջավայր թափուկավայրերի անտառապատման միջոցով: Նախագծով նախատեսվում է իրականացնել լայնածավալ ծառատունկ, որը կնպաստի էկոհամակարգի վերականգնմանը՝ կանխարգելելով ջրի և օդի աղտոտումը և մեղմելով բնապահպանական ու առողջապահական ռիսկերը տարածաշրջանում:
Նախագծի արդյունքները
• Կապան քաղաքի թափուկավայրի լանջի 1,5 հեկտար տարածքի կանաչապատում, որի ընթացքում կտնկվեն 3500 ծառեր և թփեր,
• Նախագիծը լուսաբանող ֆիլմի նկարահանում, 250 բուկլետների տպագություն և բաշխում շահագրգիռ կողմերին, ուսումնական և կարողությունների զարգացման 40 դասընթացների կազմակերպում:
Սյունիքում 1960-ական թ-ից ի վեր բուռն զարգացում ստացած լեռնահանքային արդյունաբերությունը առաջացրել է էկոհարամակարգերի դեգրադացիա, թափոնների կուտակում և ջրի, հողի և օդի աղտոտում: Կապան քաղաքում թափուկավայր է տեղադրվել քաղաքի կենտրոնական հատվածում 3 հեկտար ընդհանուր մակերերսով: Այս հանքը, համեմատած այլ հանքերի հետ, չի շահագործվել պահանջվող մետաղների (պղինձ, ցինկ, ոսկի) ցածր բաղադրության պատճառով և դարձել է թափուկավայր: Սակայն այն պարունակում է բավարար քանակությամբ ծանր և տոքսիկ մետաղներ՝ աղտոտելու ջուրը և առաջացնելու փոշի, որը լուրջ մտահոգության պատճառ է: 1980-ական թվականներին Խորհրդային իշխանությունը փորձ արեց մաքրելու տարածքը, սակայն այն ձախողվեց, քանի որ բեռնատարները չէին կարողանում մոտենալ մեծ թեքությամբ լանջերին տեղադրված թափոններին: Թափուկավայրը շարունակում է աղտոտել քաղաքը, Ողջի գետի հարակից տարածքը և ի վերջո Արաքս գետը՝ ստեղծելով բնապահպանական ռիսկեր ստորև գտնվող քաղաքային և գյուղական համայնքների և հարևան երկրների համար:
2012-2013 թ.թ. Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի և «Խուստուփ» փրկարարական ջոկատ ՀԿ-ի կողմից կատարվել է էքսպերիմենտալ ծառատունկ, որի արդյունքում առանձնացվել են այս վայրում աճող ծառաթփերի տեսակներ և մշակվել է տնկման եղանակ թափուկավայրերի կանաչապատման համար: Մասնավորապես, պարզվել է, որ ծառատեսակներից փռշնին, գիհին և դրախտածառը կարող են հաջողությամբ աճել թափուկատարի վրա, եթե փոսի մեջ ավելացվի փոքր քանակաությամբ հող և գոմաղբ սակավ ջրելու պայմանով:
Նախագիծը նպատակն է կանխել Կապան քաղաքի թափուկավայրից առաջացած ծանր մետաղների և քիմիկատների արտանետումը շրջակա միջավայր թափուկավայրերի անտառապատման միջոցով: Նախագծով նախատեսվում է իրականացնել լայնածավալ ծառատունկ, որը կնպաստի էկոհամակարգի վերականգնմանը՝ կանխարգելելով ջրի և օդի աղտոտումը և մեղմելով բնապահպանական ու առողջապահական ռիսկերը տարածաշրջանում:
Նախագծի արդյունքները
Բաժանորդագրվեք մեր նորություններին