Նախագիծը նպատակ ունի լուծել պոլիէթիլենային (ՊԷ) տոպրակների անվերահսկելի և անխոհեմ օգտագործոման և պլաստիկ թափոններով շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները: Հայաստանում գրեթե բացակայում են թափոնների վերամշակման և կրճատման գործելակերպերը, հետևաբար ՊԷ թափոնները հայտնվում են աղբակույտերում և հաճախ աղբավայրերում ենթարկվում են բացօթյա ինքնայրման, արտազատելով Ստոկհոլմի կոնվենցիայով արգելված դիօքսիններ և ֆուրաններ: ՊԷ տոպրակների օգտագործման կրճատման կարևորությունը գիտակցում են թե հասարակությունը և թե շահագրգիռ կողմերը, սակայն նրանք ունեն տարբեր և հաճախ հակասող շահեր այս հիմնախնդրի շուրջ: Նախկինում իրագործված նախաձեռնությունները ցանկալի արդյունքեր չեն ունեցել, հետևաբար որոշվել է ցուցաբերել հետևողական մոտեցում՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ: Մասնավորապես նախատեսվում է քաղաքականության երկոխության տարբեր ֆորմատների միջոցով փոխհամաձայնության հասնել հնարավոր լուծումերի շուրջ և համապատասխան առաջարկություններ անել որոշում կայացնողներին ՝ ոլորտի իրավակագավորումը բարելավելու ուղղությամբ:
Նախագծի արդյունքները
Բաժանորդագրվեք մեր նորություններին