Ծրագիրը նախատեսված է նպաստելու մարդու առողջության և շրջակա միջավայրի` տեղական և գլոբալ մակարդակներում պաշտպանության ուղղությամբ միջոցառումների իրականացման և մշտադիտարկման համար համայնքների, ՔՀԿ-ների, ակտիվ խմբերի և որոշում կայացնողների իրազեկված մասնակցությանը և որոշումների կայացմանը` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ-ների ) և ժամկետանց թունաքիմիկատների պաշարների վերացման և ԿՕԱ–ներով աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով: Այսպիսով, ներկա ծրագիրը նախատեսված է նպաստելու ԳԷՀ-ՄԱԶԾ լայնածավալ <<Հայաստանում ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում՝ քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ընթացիկ ծրագրի իրականացմանը:
ՓԴԾ ռազմավարություններին համահունչ, ծրագիրն իր գործողությունները կկենտրոնացնի ա) թունաքիմիկատների անվտանգ կառավարման, բ) քիմիական նյութերի օգտագործման և դրանցով (մասնավորապես ԿՕԱ-ներով) աղտոտվածության կրճատման և գ) կարողությունների զարգացման, իրազեկության բարձրացման և գիտելիքների փոխանակման վրա: Ծրագիրը կնպաստի ազգային և միջազգային դերակատարների համատեղ ջանքերի միջոցով վնասակար քիմիական նյութերի անվտանգ կառավարման գործնական լուծումներին և համայնքային մակարդակում վնասակար քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով կառավարման համար տեղական կարողությունների զարգացմանը: Հաշվի առնելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԿԱԵԿԿԱ) տարածաշրջանի երկրների համար քիմիական նյութերի և թափոնների կառավարման հարցերի ընդհանուր բնույթը, ծրագիրը կնպաստի գիտելիքների փոխանակմանը և համագործակցությանը տեղական և միջազգային ընկերակցությունների և նախաձեռնությունների շրջանում (ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանց /IPEN/, Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի /WECF/, Պեստիցիդների դեմ գործողությունների ցանց-Եվրոպա /PAN-Europe/ և Պեստիցիդների դեմ գործողությունների ցանց – Միացյալ Թագավորություն /PAN UK) և կխթանի ազգային շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը:
Ծրագրի արդյունքները
Ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները.
Բաժանորդագրվեք մեր նորություններին