COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Լեռնարոտ համայնքում «կանաչ» կենտրոնի հիմնադրում. արևային էներգիայի ներուժի օգտագործում տեղական կարիքների համար

Լեռնարոտ համայնքում «կանաչ» կենտրոնի հիմնադրում. արևային էներգիայի ներուժի օգտագործում տեղական կարիքների համար

Տարածաշրջան :
Արագածոտն
Դրամաշնորհառո :
«Այրուձի» ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Քիմիական նյութեր
Խաչաձևվող ոլորտներ :
Կլիմայի փոփոխություն
Դրամաշնորհի գումարը :
$20594.00
Հովանավորի գումար:
$31000.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

Նախագծով նախատեսված է “կանաչ” կենտրոնի ստեղծում Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում: Համայնքը գնտվում է լեռնային գոտում, ծովի մակերևույթից 1730մ բարձրության վրա, ինչով և պայմանավորված է տարվա գրեթե վեց ամիս ձգվող ջեռուցման սեզոնը: Համայնքն ունի 450 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:
Այս նախագիծը կոչված է ցուցադրելու էներգախնայող ու արևային էներգիան օգտագործող տեխնոլոգիաների հնարավորությունները և առավելությունները, որոնց կիրառումը, ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալական տեսակետներից նախընտրելի է Հայաստանի լեռնային խիստ կլիմա և արևի ճառագայթման մեծ ներհոսք ունեցող գյուղերի համար:
Առաջարկվող նախագիծը նպաստում է ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի համընդհանուր նպատակների նվաճմանը, համալիր կերպով և բազմակողմանիորեն համընկնում է ԳԷՀ ՓԴԾ Ազգային ծրագրի գերակայությունների և ռազմավարության հետ, մասնավորապես, անդրադառնում է գլոբալ բնապահպանական խնդիրներին, նպաստում է կլիմայի փոփոխության մեղմմանը, միաժամանակ` տեղական հզորությունների զարգացմանը, անապահով բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, փորձի և գիտելիքի տարածմանը:

Նախագծի արդյունքները.
• 150 մ2 ընդհանուր մակերեսով համայնքային կենտրոնի կառուցում,
• Արևային ջրատաքացուցիչներ տեղադրում և շինության ջերմամատակարարման իրականացում արևային կոլեկտորների միջոցով ձմռանը, իսկ տաք եղանակներին տաք ջուրը օգտագործել համայնքի կարիքների համար,
• Ամառային ժամանակահատվածում օգտագործվող ցնցուղարանի կառուցում,
• Գյուղի և այլ համայնքների ներկայացուցիչների համար արևային ջրատաքացուցիչ համակարգերի աշխատանքի ուսուցում, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում: 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
Project signboard.jpg
Կապան քաղաքում Ողջի գետի ջրերի ծանր մետաղներով աղտոտման կանխարգելում`մերձափնյա էկոհամակարգի վերականգման միջոցով
Քիմիական նյութեր
5 (3).jpg
Լեռնարոտ համայնքում «կանաչ» կենտրոնի հիմնադրում. արևային էներգիայի ներուժի օգտագործում տեղական կարիքների համար
Քիմիական նյութեր
648498193253e.webp
Երկխոսություն պետական եւ հասարակական կառույցների միջև՝ պոլիէթիլենային տոպրակների նվազեցման քաղաքականության մշակման նպատակով
Քիմիական նյութեր
648498193253e.webp
«Հանուն թույներից զերծ շրջակա միջավայրի՝ տեղական մակարդակից մինչև համընդհանուր»
Քիմիական նյութեր
Bins at Educ Inst_1.jpg
Recycle It
Քիմիական նյութեր
Cyllindric waste miller_3.jpg
Աղբի տեսակավորման փորձնական գործարանի կառուցում Արարատի մարզի Դաշտաքարի աղբավայրում
Քիմիական նյութեր
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին