COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
  • Գլխավոր էջ
  • Նախագծեր
  • Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով

Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով

Տարածաշրջան :
Երևան
Դրամաշնորհառո :
Մասնագիտական կրթության բարեփոխումներ ՀԿ
Կիզակետային ոլորտ :
Կենսաբազմազանություն
Խաչաձևվող ոլորտներ :
Կարողությունների զարգացում
Դրամաշնորհի գումարը :
$26847.00
Հովանավորի գումար:
$5890.00
Կարգավիճակ:
download.png
Ավարտված

Ծրագրի մանրամասներ և արդյունքներ

 

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ջրակալներում կտրուկ նվազել են արդյունագործական և տնտեսական նշանակություն ունեցող ձկնատեսակների պաշարները մարդածին մի շարք գործոնների՝ ջրային պաշարների անխնա օգտագործման, հիդրոտեխնիկական կառույցների շահագործման և հատկապես չկարգավորված ձկնորսության ու ձկնագողության հետևանքով: Արդյունքում Հայաստանի ջրակալների բնիկ 22 ձկնատեսակից այսօր հանրապետության կենդանիների Կարմիր գրքում են հայտնվել 10-ը, իսկ տնտեսապես արժեքավոր շատ տեսակների  պաշարները գիշատչորեն ոչնչացված են, և նրանք ներկայում հանդիպում են սակավաթիվ առանձնյակներով: Ստեղծված իրավիճակը մասամբ պայմանավորված է նաև օրենսդրական դաշտի անկատարությամբ, որտեղ հստակ կարգավորված չեն սիրողական ձկնորությամբ զբաղվելու իրավունքը, կարգը, պայմանները, ինչն իր անմիջական ազդեցությունն է գործել քաղաքացիների կողմից անվերահսկելի ու արգելված որսամիջոցներով ձկնային պաշարները անխնա շահագործելու վրա:

Նախագծով նախատեսվում է նպաստել  Հայաստանի Հանրապետության ջրակալների ձկնային պաշարների պահպանմանը քաղաքացիների իրազեկության բարձրացման և ձկնորսության ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ երեք փուլով, որոնք ենթադրում են հետևյալ իրար շաղկապված միջոցառումները: Առաջին փուլում փորձագետների կողմից կմշակվեն Հայաստանի ջրակալներում հանդիպող ձկների տեսակային կազմի ու կենսաբանական առանձնահատկությունների, ինչպես նաև ձկնորսության իրականացման գործող կանոնների և սահմանափակումների մասին տեղեկատվական նյութեր: Միաժամանակ, կուսումնասիրվի և կվերլուծվի սիրողական ձկնորսության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, կվերհանվեն առկա խնդիրները, կմշակվեն օրենսդրական և նորմատիվ ակտերի նախագծեր՝ հետագա քննարկումների ու վերամշակման համար: Երկրորդ փուլում տեղեկատվական արշավների միջոցով ձկնատեսակների տարբերակման, այդ ձկնատեսակների կենսաբանական առանձնահատկությունների մասին տեղեկատու նյութերի նախագծերի և սիրողական ձկնորսության օրենսդրական դաշտի առկա վիճակի ու հնարավոր բարեփոխումների մասին քննարկումներ կտարվեն սիրող ձկնորսների ու նրանց հասարակական կազմակերպությունների հետ: Միաժամանակ, նպատակաուղղված աշխատանքներ կտարվեն ձկնորսության ոլորտում քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող կազմակերպություների հետ, որի ընթացքում կքննարկվեն ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության քաղաքականության բարելավման օրենսդրական առաջարկությունները և դրանց ներդրման հնարավորությունները: Երրորդ, վերջնական փուլում վերոնշյալ հանդիպումների ու քննարկումների արդյունքում կմշակվեն և կտպագրվեն ձկների մասին տեղեկատու նյութեր, նաև կմշակվեն ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության քաղաքականության օրենսդրական բարեփոխումների նախագծեր, որոնք կտարածվեն բոլոր շահառուների շրջանակներում:

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքներն են լինելու՝

- Ձկնային պաշարների պահպանությունն ու արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով մշակված օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի նախագծերի առկայություն,

- Հայաստանի ձկնատեսակների, ինչպես ձկնային պաշարների պահպանման ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին տեղեկացվածության բարձրացում սիրող ձկնորսների և նրանց հասարակական միավորումների, ինչպես նաև որոշումներ կայացնող մարմինների շրջանակներում,

- Հայաստանի ջրակալներում բնակվող ձկնատեսակների վերաբերյալ նյութերը (դաշտային որոշիչ, թռուցիկներ և պաստառներ) և ձկնային պաշարների պահպանման միջոցառումների մասին նորմատիվ նախագծերը տրամադրված են  ծրագրի բոլոր շահառուներին և որոշումներ կայացնողներին:

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ջրակալներում կտրուկ նվազել են արդյունագործական և տնտեսական նշանակություն ունեցող ձկնատեսակների պաշարները մարդածին մի շարք գործոնների՝ ջրային պաշարների անխնա օգտագործման, հիդրոտեխնիկական կառույցների շահագործման և հատկապես չկարգավորված ձկնորսության ու ձկնագողության հետևանքով: Արդյունքում Հայաստանի ջրակալների բնիկ 22 ձկնատեսակից այսօր հանրապետության կենդանիների Կարմիր գրքում են հայտնվել 10-ը, իսկ տնտեսապես արժեքավոր շատ տեսակների  պաշարները գիշատչորեն ոչնչացված են, և նրանք ներկայում հանդիպում են սակավաթիվ առանձնյակներով: Ստեղծված իրավիճակը մասամբ պայմանավորված է նաև օրենսդրական դաշտի անկատարությամբ, որտեղ հստակ կարգավորված չեն սիրողական ձկնորությամբ զբաղվելու իրավունքը, կարգը, պայմանները, ինչն իր անմիջական ազդեցությունն է գործել քաղաքացիների կողմից անվերահսկելի ու արգելված որսամիջոցներով ձկնային պաշարները անխնա շահագործելու վրա:

Նախագծով նախատեսվում է նպաստել  Հայաստանի Հանրապետության ջրակալների ձկնային պաշարների պահպանմանը քաղաքացիների իրազեկության բարձրացման և ձկնորսության ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ երեք փուլով, որոնք ենթադրում են հետևյալ իրար շաղկապված միջոցառումները: Առաջին փուլում փորձագետների կողմից կմշակվեն Հայաստանի ջրակալներում հանդիպող ձկների տեսակային կազմի ու կենսաբանական առանձնահատկությունների, ինչպես նաև ձկնորսության իրականացման գործող կանոնների և սահմանափակումների մասին տեղեկատվական նյութեր: Միաժամանակ, կուսումնասիրվի և կվերլուծվի սիրողական ձկնորսության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, կվերհանվեն առկա խնդիրները, կմշակվեն օրենսդրական և նորմատիվ ակտերի նախագծեր՝ հետագա քննարկումների ու վերամշակման համար: Երկրորդ փուլում տեղեկատվական արշավների միջոցով ձկնատեսակների տարբերակման, այդ ձկնատեսակների կենսաբանական առանձնահատկությունների մասին տեղեկատու նյութերի նախագծերի և սիրողական ձկնորսության օրենսդրական դաշտի առկա վիճակի ու հնարավոր բարեփոխումների մասին քննարկումներ կտարվեն սիրող ձկնորսների ու նրանց հասարակական կազմակերպությունների հետ: Միաժամանակ, նպատակաուղղված աշխատանքներ կտարվեն ձկնորսության ոլորտում քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող կազմակերպություների հետ, որի ընթացքում կքննարկվեն ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության քաղաքականության բարելավման օրենսդրական առաջարկությունները և դրանց ներդրման հնարավորությունները: Երրորդ, վերջնական փուլում վերոնշյալ հանդիպումների ու քննարկումների արդյունքում կմշակվեն և կտպագրվեն ձկների մասին տեղեկատու նյութեր, նաև կմշակվեն ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության քաղաքականության օրենսդրական բարեփոխումների նախագծեր, որոնք կտարածվեն բոլոր շահառուների շրջանակներում:

Նախագծի արդյունքները

Նախագծի ակնկալվող արդյունքներն են լինելու՝

  • Ձկնային պաշարների պահպանությունն ու արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով մշակված օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի նախագծերի առկայություն,
  • Հայաստանի ձկնատեսակների, ինչպես ձկնային պաշարների պահպանման ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին տեղեկացվածության բարձրացում սիրող ձկնորսների և նրանց հասարակական միավորումների, ինչպես նաև որոշումներ կայացնող մարմինների շրջանակներում,
  • Հայաստանի ջրակալներում բնակվող ձկնատեսակների վերաբերյալ նյութերը (դաշտային որոշիչ, թռուցիկներ և պաստառներ) և ձկնային պաշարների պահպանման միջոցառումների մասին նորմատիվ նախագծերը տրամադրված են  ծրագրի բոլոր շահառուներին և որոշումներ կայացնողներին:

 

Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
Նմանատիպ Նախագծեր
DSCN5145.jfif
Դարևսկու իժի-Vipera darevskii պահպանությանը ուղղված միջոցառումների իրականացումը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և սոցիալտնտեսական խնդիրների ներդաշնակ լուծման ճանապարհով /Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, գյուղ Ղազանչի/
Կենսաբազմազանություն
DSC01532.jfif
Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) խնամակալների ցանցի դերի ուժեղացումը Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեժ կետերում
Կենսաբազմազանություն
Local species of vegetables grown at the project pilot farmland 2_22 July 2010.jpg
Արարատյան հարթավայրի աղուտ-ալկալի հողերի վերականգնման ոչ քիմիական, համալիր օրգանական մեթոդոլոգիայի գործնական իրականացում
Կենսաբազմազանություն
Resized.jpg
Տեղական հզորությունների զարգացում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի իրականացումը ապահովելու համար
Կենսաբազմազանություն
Construction of insed fishery_June 20, 2012 (1).jpg
Սևանի իշխան (Salmo ischchan Kessler) ձկնատեսակի պահպանության և վերարտադրության նախադրյալների ստեղծում` Սևանա լճի ջրահավաք ավազանի մի շարք համայնքներում բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացման և Գեղհովիտ համայնքում ձկնաբուծական համալիրի հիմնման միջոցով
Կենսաբազմազանություն
4 (4).jpg
Մեղվապահության զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 19 համայնքներում
Կենսաբազմազանություն
Վերջին Նախագծեր
alt
25.07.2023
Ոռոգում` հանուն դիմակայության
alt
25.07.2023
Պարենային անվտանգության ապահովում Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով
alt
25.07.2023
Ասա ոչ պլաստիկ տոպրակին
alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին